Array ( [mr_id] => 74774 [mr_node] => 69257 [mr_media] => 64576 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64576 [media_album] => 10 [media_path] => media/2017/02/64576.jpg [media_name] => Yerevan-sundown-and-Ararat-mountain.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-02-14 17:40:52 )
Facebook Instagram Youtube
Քաղաքական ուժերը պատրաստվում են Երևանի ավագանու ընտրություններին
Երևանի ավագանու ընտրությանը մասնակցող ուժերի ֆորմատը գրեթե ուրվագծվեց օրվա ընթացքում:

Նախ հայտնի դարձավ «Բարգավաճ Հայաստան»-ի ցուցակի առաջին եռյակը: ԲՀԿ քաղխորհուրդը որոշել է, որ իրենց ցուցակը գլխավորելու է Նաիրա Զոհրաբյանը: Երկրորդ տեղում Պետրոս Ղազարյանն է, երրորդ տեղում՝ Արման Աբովյանը: 

Որոշում է կայացվել, որ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանը ևս մասնակցելու է ընտրություններին՝ գլխավորելով ՀՀՇ-ի ցուցակը: 

«Լուսավոր Հայաստան» ու «Հանրապետություն» կուսակցությունները քննարկում են ընտրությանը դաշինքով գնալու տարբերակը: Այդ դեպքում նրանց ցուցակը կգլխավորի արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը: Նա «Հանրապետություն» կուսակցությունից է: Դաշինքը կունենա այլ անուն, որի մասին առայժմ չի հայտարարվում: 

Ավելի վաղ «Քաղաքացիական պայմանագիրը» հայտարարել էր, որ իրենց թեկնածուն Հայկ Մարությանն է: Օրվա ընթացքում հայտարարություն տարածեց նաև «Արդարություն» կուսակցությունը: