Array ( [mr_id] => 74793 [mr_node] => 69264 [mr_media] => 71172 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71172 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71172.png [media_name] => Russia-Armenia-Geopolitics-2017.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 16:16:01 )
Facebook Instagram Youtube
ՀՀ-ՌԴ ռազմագործակցություն. 100 մլն դոլարի վարկային զինամատակարարումն ընթացքի մեջ է
Հայաստան ժամանելուց րոպեներ անց Ռուսաստանի պաշտպանության փոխնախարարը Պաշտպանության նախարարությունում էր:

Պաշտոնական հաղորդագրությամբ` գեներալ Ֆոմինն ու Դավիթ Տոնոյանը զրուցում էին ռազմաքաղաքական, դաշնակցային հարաբերությունները խորացնելու մասին, ընդգծում դրա կարևորությունը, քննարկում ծրագրերն ու սահմանին տիրող վիճակը: Հաջորդ օրն առավոտյան միասին մեկնում են Դիլիջան, որտեղ Ընկերակցության մարտիկ մրցման վերջին փուլն է:

Ռուս գեներալի ժամանելուց առաջ Կոմերսանտը ծավալուն հոդված էր հրապարակել, գրելով, թե հարցականի տակ է ռուսական սպառազինության մատակարարումը Հայաստանին, որը նախատեսված է 100 միլիոն դոլար վարկային համաձայնագրով: Գեներակլ Ֆոմինը պնդում է` Ռուսաստանյան պարբերականի տեղեկությունը հավաստի չէ: Ռուս գործընկերոջ ասածն` այլ բառերով, կրկնեց Հայաստանի՚ պաշտպանության նախարարը` պնդելով, որ զենքի մատակարարումը ընթացքի մեջ է:

Ռուս բարձրաստիճան պաշտոնյան հնչեցրեց նաև իր գնահատականը` Յուրի Խաչատուրովի շուրջ ստեղծված իրավիճակին, նշելով, որ Հայաստանը արդարադատություն է իրականացնում:

Դավիթ Տոնոյանը հայտարարում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ում շարունակելու է նախագահել մինչև ժամկետի ավարտը, այսինքն` մինչև 2020-ի հունվարը: