Array ( [mr_id] => 74788 [mr_node] => 69265 [mr_media] => 71173 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71173 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71173.jpg [media_name] => Nelli Qnnutyan Ardyunqner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 16:18:29 )
Facebook Instagram Youtube
Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է քննությունները
Ուսանողության վիճակագրության առումով ուշագրավ պատկեր է ի հայտ գալիս այս տարվա ընդունելության քննությունների արդյունքներով:

21 հազար տեղի համար 9 600 շրջանավարտ: Ընդունելության քննությունների երկրորդ փուլն ավարտված է: Գնահատման և թեստավորման կենտրոնն արդեն ունի դիմորդների և բուհ ընդունվածների վերջնական թիվը: 5400 դիմորդից սեպտեմբերին առաջին կուրս կգնա ավելի քան 4600 ուսանող: Առաջին կուրսեցիների քանակով հնգյակը գլխավորում է Երևանի պետական համալսարանը:

Դիմորդների թվով առաջին տեղում Երևանն է: Նրանց առաջադիմությունը գրեթե նույնն է, ինչ անցած տարի: Մեկ բացառություն: Գնահատման և թեստավորման կենտրոնում զարմացած են: Տավուշի մարզից դիմորդները միշտ աչքի են ընկել առաջադիմությամբ: Այս տարի Կարո Նասիբյանը վիճակը տխուր է գնահատում: Ֆիզիկայից միջին միավորը եղել է անբավարար: Ռուսաց լեզվից ևս տավուշցի դիմորդները սպասվածից ցածր միավորներ են հավաքել: Եվս մեկ անսպասելի փաստ:

Պատճառները կվերլուծեն և կհասկանան: Ֆակուլտետներ կան, որոնք այս տարի առաջին կուրսեցի չեն ընդունի: Բացի այդ բացառությամբ երկու մասնագիտության, մնացած բոլորի դեպքում թափուր տեղեր են մնացել:

Շրջանավարտների ճնշող մեծամասնությունը դիմել է պետական բուհեր: Ոչ պետական՝ միայն 30 երիտասարդ: