Array ( [mr_id] => 74781 [mr_node] => 69266 [mr_media] => 71174 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71174 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71174.jpg [media_name] => Avetis ezdiner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 16:21:19 )
Facebook Instagram Youtube
Օգոստոսի 3-ին եզդիները նշում են իրենց դեմ իրագործած ցեղասպանության տարելիցը
4 տարի առաջ «Իսլամական պետության» ահաբեկիչները սկսեցին հետևողականորեն կոտորել Իրաքի եզդիներին: Հայաստանի եզդիները հիշեցնում են Իրաքում իրենց դեմ շարունակվող բռնությունների մասին:

Երևանի Օղակաձև զբոսայգում եզդի ժողովրդի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ էին հավաքվել տասնյակ եզդիներ։ 4 տարի առաջ օգոստոսի 3-ին Իրաքի Շանգալ նահանգում «Իսլամական Պետության» գրոհայինները կոտորեցին հազարավոր եզդիների և շատերին գերի տարան: Այսօր եզդիները ծաղիկներ են խոնարհել հուշակոթողի մոտ և հիշեցրել, որ եզդիների ցեղասպանությունը դեռ շարունակվում է, 3000 եզդիներ դեռ գերության մեջ են:

Սկզբում 1 րոպե լռությամբ բոլորը հարգեցին զոհերի հիշատակը, այնուհետև ելույթ ունեցան եզդի համայքնի ներկայացուցիչները: 

Զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողի ամեն դետալ խորհրդանշում է եզդի ժողովրդի վիշտն ու ցավը: Զավակին գրկած մայրը խորհրդանշում է եզդիների բնօրրանը; մայրը հայացքը հառել է դեպի եզդիների հայրենիք Շանգալ: Եզդի ժողովրդի զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն աշխարհում միակն է: