Array ( [mr_id] => 74789 [mr_node] => 69269 [mr_media] => 71177 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71177 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71177.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 16:33:37 )
Facebook Instagram Youtube
ՀԿԵ-ն վերջին 10 տարում կատարել է 110 մլրդ դրամից ավելի ներդրում
«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է նորոգել Ջաջուռի թունելը, այս տարի ընկերությունը գնելու է ևս մեկ նոր էլեկտրագնացք:

Երկաթուղայինների օրը օգոստոսի 5- է: «Հարավկովկասյան երկաթուղիներ» ընկերության համար, սակայն, իրենց մասնագիտական տոնը սկսվում է մի քանի օր շուտ: ՀԿԵ աշխատակիցներն ամփոփում են, թե ի՞նչ է արել ընկերությունը վերջին 10 տարիների ընթացքում: 110 մլրդ դրամից ավելի ներդրում: 

Կոնցեսիոն պայմանագրի համաձայն ՀԿԵ-ի ներդրումների ծավալը 2008-2038-ի ընթացքում պետք է կազմի ավելի քան 174.5 մլրդ. դրամ, որից 122 մլրդ 300 մլն-ը պետք է ուղղվի ենթակառուցվածքներին, 52 մլրդ. 200 մլն-ը շարժակազմի ոլորտին: Ընկերությունը իր ներդրումների առյուծի բաժինը՝ մոտ 70 տոկոս, ուղղել է երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմանը:

«Հարավկովկասյան երկաթուղին» շարունակում է նորոգել Ջաջուռի թունելը, այս տարի ընկերությունը գնելու է ևս մեկ նոր էլեկտրագնացք: Առաջին էլեկտրագնացքը սպասարկում է Երևան - Գյումրի - Երևան երթուղին: Այս հարմարավետ ուղղությունն, ըստ Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի, զբոսաշրջիկներին հնարավորություն կտա առավոտյան հասնել Գյումրի, տեսնել քաղաքի տեսարժան վայրերը, երեկոյան վերադառնալ մայրաքաղաք: