Array ( [mr_id] => 74790 [mr_node] => 69270 [mr_media] => 71178 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71178 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71178.jpg [media_name] => 919300.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 17:25:44 )
Facebook Instagram Youtube
Քաշաթաղում ցույց է եղել
«Ազատ հայրենիք» կուսակցությունը որոշել է իր բողոքն արտահայտել Արցախի տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգությունների դեմ:

«Արցախցիներին կոչ եմ անում դուրս գալ փողոց և արցախցու կամքն ու վերաբերմունքն արտահայտել այս վտանգավոր գործընթացի վերաբերյալ»: Ֆեյսբուքում տարածված կոչի հեղինակը Արշավիր Ղարամյանն է` Արցախի նախագահի ներկայացուցիչը հատուկ հանձնարարությունների գծով: Առիթը մեդիահարթակում եւ սոցիալական ցանցերում տարածքների վերադարձման քննարկումներն են: Կոչը հանրային արձագանք ունեցավ: Բազմամարդ հավաք է կայացել Քաշաթաղի շրջկենտրոնում՝ Բերձորում: Քաշաթաղցիները հավաքվել են մեկ անգամ էլ վստահեցնելու՝ հողի տերը իրենք են:

Հանրահավաքին մասնակցում է Ստեփան Սարգսյանը: Հայրենիքը շենացնելու կարեւորության գիտակցումով է ԱՄՆ-ից իր ընտանիքով Բերձոր տեղափոխվել: 

Բորձորում հանրահավաքը կազմակերպվել է Ազատ հայրենիք կուսակցության նախաձեռնությամբ: Կուսակցության ղեկավարը նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանն է: Տարիներ առաջ մասնակցել է Քաշաթաղի ազատագրմանը, այսօր էլ պարտվողական տրամադրություններին լավագույն պատասխանը նույն Քաշաթաղում վերաբնակեցման քաղաքականությունը ակտիվացնելն է համարում:

Արայիկ Հարությունյանի գլխավորած կուսակցությունն ավելի վաղ էր հայտարարել, որ միանում է Արշավիր Ղարամյանի կոչին եւ պայքարելու է Արցախի տարածքային ամբողջականությանն ուղղված ոտնձգությունների դեմ: