Array ( [mr_id] => 74792 [mr_node] => 69271 [mr_media] => 71179 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71179 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71179.jpg [media_name] => 99999999999999__2V59.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 18:24:16 )
Facebook Instagram Youtube
Ընկերակցության մարտիկ. ՀՀ ԶՈւ թիմը միջազգային մրցաշարում զբաղեցրել է 3-րդ տեղը
Հայաստանում առաջին անգամ անցկացվող «Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարը ավարտվել է:

«Ընկերակցության մարտիկ» միջազգային մրցաշարում հայկական ԶՈՒ թիմը 3-րդն է: Հաղթող ճանաչվեց Ղազախստանի զինված ուժերի թիմը, Բելառուսի ընտրանին երկրորդն էր: Դավիթ Տոնոյանը մրցաշարի փակման արարողությանը հայտարարեց, որ արել են ամեն ինչ որպեսզի մրցույթը լինի հետաքրքիր ու հիշվող: Այս տարի միջազգային բանակային խաղերն անցկացվում են 7 պետությունում, որոնց մասնակցում է 32 երկիր, 168 թիմ և 100-ավոր մասնակիցներ։

Ռուսաստանի պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը նկատեց, որ ընկերակցության մարտիկը Միջազգային բանակային խաղերի ամենակարևոր մրցաշարերից մեկն է:

Հայաստանի, Բելառուսի, Իրանի, Հունաստանի, Ղազախստանի և Ռուսաստանի զինված ուժերի թիմերը իրենց ուժերը չափեցին ռազմամարզական Ատլետ, ռազմամասնագիտական Պրոֆեսիոնալ, կրակային պատրաստության Դիպուկահար մրցաձևերում: Ընկերակցության մարտիկ մրցաշարի 5 փուլերն անցկացվեցին Երևանում, Դիլիջանում և Իջևանում: