Array ( [mr_id] => 74794 [mr_node] => 69272 [mr_media] => 71112 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71112 [media_album] => 1 [media_path] => media/2018/07/71112.jpg [media_name] => qochi-n130292-1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-27 11:46:55 )
Facebook Instagram Youtube
ՀՔԾ պետը ներկայացրել է հույժ գաղտնի 0038 հրամանի մանրամասները
Ռոբերտ Քոչարյանը մեղադրանքը չի ընդունում:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է, որ Ռոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում: Նա նշել է, որ ըստ մեղադրանքի՝ կատարվել է սահմանադրական կարգի տապալում զինված ուժերը ներքաղաքական խնդիրները լուծելու համար օգտագործելով: Սասուն Խաչատրյանն անդրադարձել է հույժ գաղտնի 0038 հրամանին: Ըստ ՀՔԾ պետի՝ այդ հրամանի 3-րդ կետով զինված ուժերի վարչությունների պետերին ու բանակային կորպուսների հրամանատարներին հրամայվել է ստեղծել բարձր շարժունակության բարդ իրավիճակներում արդյունավետ գործելու ունակ հավաքական ստորաբաժանումներ, ըստ դասակների կազմակերպել, զինել հրաձգային զենքով: Առաջին ատյանի դատարանի որոշմամբ՝ Ռոբերտ Քոչարյանը  կալանավորված է: Նա մեղադրանքը չի ընդունում: