Array ( [mr_id] => 74795 [mr_node] => 69273 [mr_media] => 71180 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71180 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71180.jpg [media_name] => 16646_Armen_Gevorgyan_M.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-04 12:06:54 )
Facebook Instagram Youtube
Արմեն Գևորգյանին առաջադրվել է արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանք
ԱԱԽ նախկին քարտուղարը մեղադրվում է ՍԴ անդամի վրա ճնշում գործադրելու մեջ:

Ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գեւորգյանին առաջադրվել է արդարադատության իրականացմանը խոչընդոտելու մեղադրանք: Այս մասին Հանրային հեռուսատաընկերության եթերում հայտարարել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Արմեն Գեւորգյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի դատավորի վրա ճնշում գործադրելու մեջ: Ըստ ՀՔԾ պետի` 2008 թվականի ընտրություններից հետո, երբ ընդդիմությւոնը բողոքարկել է ԿԸՀ որոշման օրինականությունը, Արմեն Գեւորգյանը ճնշում է գործադրել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի վրա: Դատավորը այդ մասին հայտնել է ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, այս պատմությունը հայտնվել է «Վիկիլիքսի» աղմկահարույց հրապարակումներում: Արմեն Գեւորգյանին սպառնում է մինչև վեց տարի ազատազրկում: Այժմ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու ստորագրությունը: