Array ( [mr_id] => 74797 [mr_node] => 69275 [mr_media] => 71182 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71182 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71182.png [media_name] => Безымянный-15.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-04 15:36:48 )
Facebook Instagram Youtube
Քոչարյանի փաստաբանները քննադատել են ՀՔԾ պետի հարցազրույցը
Սասուն Խաչատրյանի հնչեցրած դիրքորոշումը 2-րդ նախագահի փաստաբաններն անվանում են միջամտություն արդարադատության գործընթացին:

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խումբը ասուլիսի եկավ` ընդլայնված կազմով: Պաշտպաններին միացել է Հայկ Ալումյանը` դառնալով 5-րդ փաստաբանը: Նա էլ հայտարարեց` աշխատելու են ինտենսիվ, հաշվի առնելով հրապարակվող ու, ինչպես պաշտպաններն են նշում, իրականությանը չհամապատասխանող տվյալները:


Ասուլիսը գրեթե ամբողջությամբ ուղղված էր ՀՔԾ պետի ասածներին: Սասուն Խաչատրյանի հնչեցրած դիրքորոշումը 2-րդ նախագահի փաստաբաններն անվանում են միջամտություն արդարադատության գործընթացին:

Քննարկվող 0038 հրաման. Երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարը պնդում է, որ Հատուկ քննչականը պետք է դեռ կարողանա ապացուցել անապացուցելին, ու պնդում` եթե չկա փաստ, ինչու կալանավորել: 

Վիկտոր Սողոմոնյանի ասելիքը Հայկ Ալումյանը շարունակեց: Սկսեց նրանից, որ հրամանում նշված օրը` փետրվարի 23-ին, ոչ ոք չէր կարող կանխատեսել, ինչ է լինելու մի շաբաթ հետո: Հետո հիշեցրեց, որ այն ժամանակ Պաշտպանություն երկու փոխնախարար անցել էին ցուցարարների կողմը:

Քոչարյանի կալանքը փոխելու պահանջով վերաքննիչ բողոքը դատարանը կքննարկի երեքշաբթիից ոչ շուտ: Առանձին բողոք է ներկայացրել նաև պաշտպանական գործում նոր ներգրավված փաստաբան Ալումյանը` դարձյալ առաջին ատյանի որոշման դեմ: Միաժամանակ արդեն ներակայցվել են նաև 45 պատգամավորների ստորագրությունները: Կալանքը փոխելու ստորագրահավաքին մասնակցել են ոչ միայն հանրապետականներ: