Array ( [mr_id] => 74799 [mr_node] => 69277 [mr_media] => 71157 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71157 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71157.jpg [media_name] => fa-pic685-685x390-46808.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-01 13:22:10 )
Facebook Instagram Youtube
Ռուսաստանում քննարկում են 3 քույրերի իրագործած հաշվեհարդարը
Նոր մանրամասներ են ի հայտ գալիս Մոսկվայում տեղի ունեցած աղմկահարույց սպանության գործով:

Միխայիլ Խաչատուրյանի տանը քննչական գործողություններ են: Ոստիկանների հետ այս անգամ դեպքի վայր են եկել սպանվածի եղբայրը ու որդին: Միխայիլի եղբայրը կողմերից ոչ մեկին չի շտապում մեղադրել: Ունի այլ վարկածներ, որոնց մասին չի խոսում: 

Այս կադրերը շքամուտքում տեղադրված տեսախցիկինն են: 3 քույրերից մեկը սպանության պահին շոկի մեջ է, ներսուդուրս է անում: Սրանք էլ լուսանկարներն են, որոնք արվել են սպանությունից րոպեներ անց: Աղջիկները ցնցված են, ամբողջ տունը արյան մեջ է: Նրանք շարունակում են պնդել՝ հայրը թմրամոլ սադիստ էր, ծեծում ու խոշտանգում էր: Հակառակն է պնդում նրանց եղբայրը: Արսենը հորը ներկայացնում է որպես բարեպաշտ քրիստոնյա ու ցույց է տալիս տան սրբապատկերները, եղեղեցական մոմերի տրցակը: 

Ռուսական լրատվամիջոցները շարունակում են քննարկել 3 քույրերի իրագործած հաշվեհարդարը: Աղջիկները քննչական մեկուսարանում են: Նրանց մայրը հաստատում է՝ ամուսինը սադիստ էր, աղջիկներին ինքը չէր կարող պաշտպանել: Եթե ապացուցվի, որ սպանությունն ինքնապաշտպանություն չէր, աղջիկներին սպառնում է ցմահ ազատազրկում: