Array ( [mr_id] => 74800 [mr_node] => 69278 [mr_media] => 71184 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71184 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71184.jpg [media_name] => Irina libanan Lisboni 5 yak copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-04 16:24:08 )
Facebook Instagram Youtube
Լիսաբոնյան գործողություն. Ոգեկոչվել է 35 տարի առաջ ինքնազոհաբերված 5-յակի հիշատակը
Լիսբոնյան 5-յակի հիշատակի միջոցառման նպատակը տարիների ընթացքում վերափոխվել է ավելի մեծ գաղափարի՝ համահայկական մարտահրավերները յուրաքանչյուր հայի խնդիրն է, որտեղ էլ նա լինի:

Ուղիղ 35 տարի առաջ, 5 հայ երիտասարդ Պորտուգալիայի Լիսաբոն քաղաքում գրավեցին Թուրքիայի դեսպանատունը: Ոստիկանների կրակոցից զոհվեց Սիմոն Յահնիյանը: Հայ Հեղափոխական Բանակի մյուս տղաները, մտնելով դեսպանատուն, իրականացրին 2 պայթյուն: Այս հայորդիները, որոնք երբևէ հայրենիքում չէին եղել, նահատակվեցին հանուն արդար դատի և իրավացի պահանջների: Այսօր նրանք հայտնի են որպես «Լիսբոնյան հնգյակ»: Նրանց հիշատակին, ամեն տարի, Լիբանանում կատարվում է հոգեհանգստյան արարողություն:

Արա Քրջլյան, Սարգիս Աբրահամյան, Սեդրակ Աճեմյան, Սիմոն Յահնիյան, Վաչե Տաղլյան՝ 20-ամյա այս երիտասարդների նպատակն էր աշխարհի ուշադրությունը սևեռել տասնամյակներ շարունակ մոռացության մատնված Հայ Դատին: 

Լիսբոնյան 5-յակի հիշատակի միջոցառման նպատակը տարիների ընթացքում վերափոխվել է ավելի մեծ գաղափարի՝ համահայկական մարտահրավերները յուրաքանչյուր հայի խնդիրն է, որտեղ էլ նա լինի: 

Միջոցառման կազմակերպիչների խոսքով, սա կուսակցական միջոցառում չէ, իրադարձությունը՝ կուսակցության պատմության չէ: Այն խորհրդանշում է այն հավաքանակությունը, որի ժամանակ ամեն մեկն անում է իր գործը: