Array ( [mr_id] => 74801 [mr_node] => 69279 [mr_media] => 71185 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71185 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71185.jpg [media_name] => HQC Marti 1 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-04 16:29:51 )
Facebook Instagram Youtube
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը՝ հույժ գաղտնի 0038 հրամանի մասին
Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հարցազրույց է տվել «Օրակարգից դուրս» հաղորդմանն ու հայտարարել, որ Ռոբերտ Քոչարյանին առաջարկված մեղադրանքն առանձնապես ծանր հանցագործությունների շարքին է դասվում:

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատյանի կարծիքով՝ դատարանը պետք է մերժի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը կալանավորաման դեմ: Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նա նշել է, որ այս պահին կալանավորումը այն միակ խափանման միջոցն է, որն ի զորու է ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը վարույթի ընթացում:

Ըստ Սասուն Խաչատրյանի, 2008-ին արտակարգ դրության մասին Ռոբերտ Քոչարյանի հրամանը եղել է ապօրինի: Նրա խոսքով` եթե մարդու իրավունքներն ապօրինի սահմանափակվում են և եթե չկա օրենքի գերակայություն, ուրեմն երկիրն իրավական չէ: 

Անդրադառնալով 0038 հրամանին՝ ՀՔԾ պետը նշել է, որ այդ փաստաթղթի մասին առաջին հիշատակումները եղել են մամուլում, իսկ քրգործում այն ներառվել է այս տարվա հուլիսին: Նրա տեղեկացմամբ՝ հույժ գաղտնի հրամանով հիմնավորվում է, որ զինված ուժերը մասնակցել են մարտի 1-ի իրադարձություններին: Բանախոսը նշել է, որ հրամանում կան այնպիսի ձևակերպումներ, որոնց մասին պետք չէ այժմ խոսել՝ ելնելով նաև Ռոբերտ Քոչարյանի շահերից: 

ՀՔԾ պետի տեղեկացմամբ՝ փետրվարի 23-ից զինված ուժերի ամբողջ անձնակազմն այս հրամանով երեկոյան 6-ից զորանոցային վիճակի է բերվել, առանձին բաժիններում ստեղծվել են առանձին սպայական խմբեր, որոնք զինվել են տաբելային զինատեսակներով: Հրամանի 3-րդ կետով նախատեսված է եղել ստեղծված բարձր շարժունակության ստորաբաժանումները համալրել առավել պատրաստված, հոգեբանորեն կայուն սպաներով և ենթասպաներով, նրանց բաժանել 30 հոգանոց դասակների և զինել հրաձգային զենքերով:

Անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը, որ որևէ զինվորականի զենքից կրակոց չի եղել, որևէ փամփուշտ չի օգտագործվել, Սասուն Խաչատրյանը նշել է, որ երկրորդ նախագահը չէր կարող իմանալ այդ զենքերը կրակել են, թե ոչ: Նրա տեղեկացմամբ՝ դեպքի վայրից առգրավվել են 1700 հատից ավելի պարկուճներ, նույնականացվել են մոտ 1400-ը, մոտ 300 պարկուճներ` ոչ: 

10 տարիների ընթացքում հազարավոր զենքեր խոտանվել են, բայց ՀՔԾ պետը հույս հայտնեց, որ կկարողանան գտնել սպանությունները կատարած անձանց: