Array ( [mr_id] => 74805 [mr_node] => 69283 [mr_media] => 71175 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71175 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71175.jpg [media_name] => Avetis tarazi paraton copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-03 16:24:56 )
Facebook Instagram Youtube
Երևան Տարազ ֆեստ. Դիզայներները ներկայացրել են իրենց տարազային հավաքածուները
Փառատոնը ներկայացրել է ոչ միայն հայկական, այլև ազգային փոքրամասնությունների տարազների յուրահատկությունը:

Հյուսիսային պողոտան պատրաստվում է «Երևան Տարազ ֆեստին»: Մի քանի շտրիխ և տաղավարները պատրաստ կլինեն, ու մի ամբողջ պողոտա կծածկվի ազգային տարազի գույներով և էլեմենտներով: Որպես կանոն, Սուսաննա Գրիգորյանը զրուցում է տիկնիկների հետ, բայց այսօր խոսքուզրույցի ժամանակ չկա, շտապում է: Ուր որ է «Տարազ Ֆեստը» կբացվի: Ինքնուս տիկնիկագործն ազգային տարազի բաղադրիչներով իր տիկնիկներն է զարդարում: 

Հայկական տարազի էլեմենտներն ամենուր են և տեղ-տեղ խաչվում են այլ ազգերի տարազներով: Երկրորդ տարին է, «Երևան Տարազ ֆեստ»-ում ուկրաինական գույներն ու նախշազարդերն են: Երկու տարի անընդմեջ տիկին Աննան այստեղ է տարազով և ուկրաինական ազգային հագուստի մասին իր պատմություններով: 

Երևանի պատմության թանգարանն իր հավաքածուի փոքրիկ մասն է ներկայացնում: Մի քանի տարազ և կարելի է պատկերացում կազմել, թե ինչ էին հագնում մարդիկ դարեր առաջ: Այցելուներին ներկայացնում են նաև Երևանի տարազը: 

«Երևան Տարազ ֆեստ-18»-ը նաև իսպանական գույներով է ու ազգային տարրերով է հագեցած: Տիկին Մերսեդեսը Վալենսիայի Բիյենա քաղաքի տուրիզմի հարցերով է զբաղվում: Ամեն տարի սեպտեմբերի «Մավրերի և քրիստոնյաների» տոնակատարությունն է, որին մասնակցելու և դիտելու համար հազարավոր մարդիկ են հավաքվում աշխարհի տարբեր անկյուններից: Տարազների դեֆիլեն 7 ժամ է տևում: 7 ժամն էլ մարդիկ շունչը պահած հետևում են: Մի քանի զգեստ երևանյան ֆեստին են բերել: Օրինակ այս մեկը՝ տիպիկ բիյենացի կնոջ հագուստ: 

Ի սկզբանե «Երևան Տարազ ֆեստ»-ն էլ զբոսաշրջային տարր է պարունակում: Միջոցառումն ընդգրկված է տուրփաթեթներում: 

Երեկոյան սկսվում է դեֆիլեն: Հայ դիզայներները ներկայացնում են ազգային տարրով հագուստների իրենց հավաքածուները: