Array ( [mr_id] => 74811 [mr_node] => 69286 [mr_media] => 71189 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71189 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71189.jpg [media_name] => 1066968362.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 13:28:55 )
Facebook Instagram Youtube
Կանխվել է Վենեսուելայի նախագահի դեմ մահափորձը
Հատուկ ծառայությունները կանխել են շքահանդեսի ժամանակ կատարված հարձակումը:

Առաջին պայթյունից անմիջապես հետո Վենեսուելայի նախագահի թեիկնապահներն անցան գործի: Նախագահին շրջափակեցին զրահապատ թիթեղներով: Նիկոլաս Մադուրոն փորձեց շարունակել ելույթը, բայց լսվեց երկրորդ պայթյունը: Զորահանդեսը դադարեցվեց:

Րոպեներ անց պարզվեց, որ մոտ 10 զինվորական վիրավոր է: Նրանց գլխավերևում պայթել են անօդաչու թռչող սարքեր: Դրանք պետք է հասնեին Մադուրոյին ու պայթեին նրա գլխավերևում: Հատուկ ծառայությունները նկատել են դրոնները ու ոչնչացրել մի քանի վայրկյան շուտ:

Նիկոլաս Մադուրոն ցասման մեջ է: Նա մահափորձից անմիջապես հետո վերադարձել է աշխատավայր ու հայտարարել՝ իր սպանությունը պատվիրել են Կոլումբիան ու Ամերիկան:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է տեղական ծայրահեղական խմբավորումը: Ձերբակալվել է 6 մարդ, նրանց մի մասը Միացյալ Նահանգներից է: Սպիտակ տունը կտրականապես հերքել է, որ մահափորձ է նախաձեռնել: Չնայած փաստին, որ Վենեսուելայի իշխանությունը ամբողջ կիսագնդում Վաշինգտոնի գլխավոր ախոյանն է:

Վենեսուելան Միացյալ Նահանգների հետ երկար տարիներ թշնամական հարաբերություններ ունի: Այս երկրում տնտեսական ու ֆինանսական աղետ է, որը մասամբ պայմանավորված է նաև Ամերիկայի հետ առճակատմամբ: