Array ( [mr_id] => 74813 [mr_node] => 69288 [mr_media] => 71191 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71191 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71191.jpg [media_name] => download.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 15:30:30 )
Facebook Instagram Youtube
ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանց. Ասպիրանտները կուսումնասիրեն կենսաֆիզիկա և կենսատեխնոլոգիա
Ծրագրի համար պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել:

Պրոֆեսորի 20 տարվա կռիվն այս պահի համար էր: տարբեր երկրների ներկայացուցիչներ, նաև Թուրքիայի, Հայաստանում են իրենց ստորագրությունը դնում պայմանագրում ու հայտարարում` ծրագիրը սկսված է: Այստեղ ասպիրանտները կուսումնասիրեն կենսաֆիզիկա, կենսատեխնոլոգիա` դառնալով ոլորտի գիտակներ: Սիներիկ Հայրապետյանը հասավ իր նպատակին ու Հայաստանը դարձրեց կոորդիանցիոն կենտրոն: Եթե պրոֆեսոր Հայրապետյանն է ասում, ուրեմն հնարավոր է: Նրա դուստրը նույնիսկ հիշեցնում է, որ հայրը աշխարհին դեմ գնաց, երբ ասպիրանտ էր ու ախոյան ընտրեց Նոբելյան մրցանակի դափնեկրի` հակադրվելով նրա տեսությանը: 20 տարի առաջ էլ դեմ գնաց միջազգային գործընկերներին, ու ոչ թե Հայաստանում, այլ հետպատերազմական Արցախում կազմակերպեց խոշոր միջազգային գիտաժողով` անտեսելով բոլոր ու բոլորի հորդորները:

Ու հենց այդ օրն էլ` 96-ին Արցախում որոշեց` ՅՈՒՆԵՍԿՕ-ի` հետբուհական միջտարածաշրջանային ցանց ստեղծելու է, կենտրոնն էլ Հայաստանն է դարձնելու: Այդ ընթացքում պնդումը նույնն է` չի կարող լինել սոցիալ-տնտեսական զարգացում` առանց կենսատեխնոլոգիայի: Միջազգային ցանցը կարևոր է հատկապես պատերազմող երկրի համար:

Հիմա հայ պրոֆեսորի ծրագրի կարևորության մասին խոսում են բոլորը` միանալով գիտակրթական ցանցին` ՅՈՒՆԵՍԿՕ-ի պատվիրակը` նա Քեմրիջի շրջանավարտ կենսաֆիզիկոս է, Ստամբուլի համալսարանի գիտնականը, որն իր հետ Երևան է բերել երկու թուրք ուսանողի, Հնդկաստանի, Իրանի, Ուկրաինայի, ԱՄՆ, Բրիտանիայի ներկայացուցիչները: Ճանաչելով Սիներիկ Հայրապետյանին, գիտեն` սա սկիզբն է: Պրոֆեսորը այս հանդիսավոր պահին իր կողքին է նստեցրել նաև Արցախի ներկայացուցիչներին: Միջազգային ցանցում Արցախի պետհամալսարանը դեռ չկա: Բայց Սիներիկ Հայրապետյանը հենց Թուրքիայի ներկայացուցչի մոտ էլ պնդում է`չկա` կլինի:

Ծրագրի համար պետբյուջեից ոչ մի լումա չի ծախսվել: Պրոֆեսորին վրդովեցնում է Կրթության, գիտության ու Սփյուռքի նախարարությունների կեցվածքը: Առաջինն ասել էր` փող չկա, մյուսն էլ Սփյուռքի ուսանողներին չի տեղեկացրել, որ նրանք էլ կարող են մասնակցել կարևոր այս ծրագրին:

Ծրագրի մեկնարկին պատկերն ասպիսին է` ասպիրանտուրան միջազգային ու հեռանկարային այս ցանցում անցկացնելու տասնյակ հայտեր` տասնյակ երկրներից: Եվ Սփյուռքից ոչ մի ներկայացուցիչ: