Array ( [mr_id] => 74815 [mr_node] => 69289 [mr_media] => 71192 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71192 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71192.jpg [media_name] => 004.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 15:34:30 )
Facebook Instagram Youtube
Հնագետները շարունակում են պեղել Տիգրանակերտի գաղտնիքները
Գիտական արշավախումբն աշխատում է արևելյան դամբարանադաշտում:

Արշավախումբն աշխատում է միանգամից մի քանի հատվածներում՝ արևելյան դամբարանադաշտում, Տիգրանակերտի անտիկ և ամրացված թաղամասերում:

Տիգրանակերտի պարագայում՝ ակնկալիքներն ավելի մեծ են: Գիտնականները վստահ են, որ հետաքրքիր բացահայտումները կառնչվեն ոչ միայն հայոց պատմությանն ու մշակույթին:

Ճերմակ քաղաքն այս անգամ էլ անակնկալներ մատուցեց: Առաջին բացահայտումը արևելյան դամբարանադաշտում էր՝ միանգամից երեք կարասային թաղում է բացվել: Կարասային թաղումներին ուղեկցող նյութի մեջ սովորաբար նաև դրամ է լինում, ինչը թույլ է տալիս ավելի հստակ թվագրել գտածոն: Տիգրանակերտում գտնված կարասային թաղումները դեռ չեն բացվել: Մոտավոր են թվագրում՝ մեր թվարկությունից առաջ առաջին դար: Վարդգես Սաֆարյանը գտնված կարասային թաղումները Մարտակերտի շրջանում ավելի վաղ հայտնաբերված նմուշներին է նմանեցնում:

Նույն տարածքում Տիգրանակերտի արշավախումբը նախորդ տարիներին պեղել էր հիմնահողային, սարկոֆագային և քարարկղային թաղումներ: Նման կառույցների առկայությունը ևս մեկ անգամ հաստատում է, որ Տիգրանակերտը եղել է հզոր ու զարգացած քաղաքային բնակավայր:

Հնագետներն ընդգծում են՝ այս պահին Տիգրան մեծի քաղաքի գաղտնիքների միայն փոքր մասն է բացահայտված: Հնավայրը մոտ 70 հեկտար է զբաղեցնում: Պեղումները ընդամենը 2 հեկտարում են իրականացվել: