Array ( [mr_id] => 74812 [mr_node] => 69290 [mr_media] => 71193 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71193 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71193.jpg [media_name] => kuyr.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 15:44:31 )
Facebook Instagram Youtube
Կույրերի միավորման անդամները պահանջում են համագումար անցկացնել
Միավորման նախկին ղեկավար Աբել Հակոբյանը 91 տարեկան է, նա նույն պաշտոնին էր 60-ական թվականներից:

Տեսողական խնդիրներ ունեցողների բողոքի ակցիան սկսվեց Ավետիք Իսահակյանի արձանի հարեւանությամբ: Նրանք պահանջում են Կույրերի միության ամբողջ նախագահության հրաժարականը: Անցած շաբաթվա վերջին, ցուցարարների պահանջով, հրաժարական էր տվել Կույրերի միության նախագահը:

Ցուցարարների պնդմամբ՝ նախկին նախագահն ու նրա տեղակալները տարիների ընթացքում միության գումարները անարդյունավետ են ծախսել ու յուրացրել են գումարները: Բացի այդ` միությանը պատկանող շինությունները տվել են շուկայականից ցածր գնով:

Միավորման նախկին ղեկավար Աբել Հակոբյանը 91 տարեկան է, նա նույն պաշտոնին էր 60-ական թվականներից: Ակցիայի մասնակիցների պնդմամբ` Վարչության անդմաները բաց չեն նաեւ նոր տեխնոլոգիաների համար:

Ակցիայի մասնակիցները գործողությունները Ավետիք Իսահակյանի արձանի մոտից տեղափոխեցին Հայաստանի կույրերի միավորման շենք:

Միության նախագահի ընդունարանում ցուցարարներին դիմավորեց հենց այսօր նշանակված պաշտոնակատարը: Հենց այդտեղ ցուցարարները պահանջեցին նրա եւ ամբողջ նախագահության հրաժարականը:

Ցուցարարները պահանջեցին հրավիրել արտահերթ համագումար` նոր ընտրություններ կազմակերպելու համար: Միության նախագահի պաշտոնակատար Ֆրոնտ Դանիելյանը, որ նախկինում նախագահի առաջին տեղակալն էր հայտարարեց, որ իրենք շարժվում են կանոնադրությամբ եւ հասարակական կազմակերպությունների մասին օրենքի պահանջներով:

Ժամանակավոր պաշտոնակատար Ֆրոնտ Դանիելյանը հայտարարեց, որ ինքը չի ձգտում եւ չի էլ կարող նախագահ դառնալ, որովհետեւ տեսողական խնդիրներ չունի, բայց միությունը չի կարող մնալ առանց ղեկավարության: Այս ընթացքում ցուցարարները տեղափոխվեցին միության դահլիճ եւ հայտարարեցին, որ այդտեղ կմնան մինչեւ արտահերթ համագումար անցկացնելու որոշում կայացվի: