Array ( [mr_id] => 74824 [mr_node] => 69291 [mr_media] => 71194 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71194 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71194.jpg [media_name] => _H2A8821.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 15:55:19 )
Facebook Instagram Youtube
«Ես ուզում եմ». Ծննդյան տարեդարձ ու նոր տեսահոլովակի պրեմիերա
Նունե Եսայանի երկրպագուները տոնել են երգչուհու տարեդարձը:

Ծննդյան տարեդարձն ու նոր տեսահոլովակի պրեմիերան երգչուհի Նունե Եսայանը նշեց ընկերների ու հարազատների հետ: Երկրպագուների համար երգչուհին երկու անակնկալ էր պատրաստել: Առաջինը նոր տեսահոլովակի պրեմիերան է:

«Ես ուզում եմ» տեսահոլովակի ռեժիսոր Արթուր Մանուկյանի հետ Նունեն առաջին անգամ է աշխատում: Տեսահոլովակում դերասաններ չկան, միայն Նունեն է` իր տեսակի մեջ: Փորձել են մինիմալիստական տեսահոլովակ ստանալ: Ավո Խալաթյանը 1 օր առաջ տեսել էր տեսահոլովակի չմշակված տարբերակը: Նշեց, որ Նունեի վերջին շրջանի երգերն իրեն ավելի հոգեհարազատ են:

Տեսահոլովակի պրեմիերայից հետո, երկրորդ անակնկալը նոր երգի պրեմիերան էր, որը Նունեն ներկայացրեց պարային շոուով: