Array ( [mr_id] => 74823 [mr_node] => 69292 [mr_media] => 71195 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71195 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71195.jpeg [media_name] => home-in-fresno.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 17:14:35 )
Facebook Instagram Youtube
Oգոստոսի 31-ին Ֆրեզնոյում կբացվի Սարոյանի տուն-թանգարանը
Նախագիծն իրականացնում է «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամն՝ ի դեմս Արթուր Ջանիբեկյանի:

Թանգարանի բացումից առաջ «Սարոյան հաուս» նախագծի վերջին քննարկումներն են: Բովանդակային մասով գործն ավարտված է, հիմնականում տեխնիկական հարցեր են առաջ գալիս: Վիլյամ Սարոյանի տունը օգոստոսի 31-ին Ֆրեզնոյում իր դռները կբացի՝ որպես թանգարան: Նախագիծն իրականացնում է «Ինտելեկտուալ և մշակութային ռենեսանս» հիմնադրամն՝ ի դեմս Արթուր Ջանիբեկյանի: 

Մուտքն անվճար է, բայց զգուշացնում են՝ տեղերն անսահման չեն: Սարոյանի թանգարանի բացմամբ հետաքրքրված են ոչ միայն հայերը: Օգոստոսի 31-ին Ֆրեզնոյի նրա տանը կհավաքվեն Սարոյանի գործերի գիտակները, մարդիկ, որ ճանաչել են գրողին կամ նրանք, որ տարված են Սարոյանի գործերով: Գրանցվողների մեջ շատ են նաև ուսանողները: 

Ժամանակակից, ինտերակտիվ լուծումներով թանգարան, ահա թե ինչպիսին կլինի Սարոյանի տունը: Գրողի կյանքը, հայաստանյան այցերն ու նա՝ ընկերների աչքերով՝ ֆոտոարխիվն առանձին մաս կդառնան: Մի ամբողջ պատ կծածկեն նրա գրքերի շապիկները: Առանձին կցուցադրվեն գրողի նկարչական հմտությունները: Հաջորդ սրահում Սարոյանի ուրվապատկերն է, որը կզրուցի ներս մտնողի հետ: 

Վիլյամ Սարոյանն իսկական բացահայտում էր նաև «Սարոյան հաուս» նախագծի մասնակիցների համար: Մոտ երեք տարի ուսումնասիրել են և շատ բան հայտնաբերել: Ուսումնասիրել են նաև Սարոյան սիրողներին, նաև նրանց, որոնք գրողին իրենց մաշկի վրա են կրում, բառի բուն իմաստով: 

Բոլոր բացահայտումները, Սարոյանի հայտնի և անհայտ կողմերը կներկայացնեն նաև դոկումենտալ ֆիլմով: «Սարոյան հաուս»-ը փակագծերը դեռ չի բացում: Ամեն ինչ օգոստոսի 31-ին: Իսկ հիմա կազմակերպական վերջին հարցերն են սեղանին: