Array ( [mr_id] => 74828 [mr_node] => 69293 [mr_media] => 71198 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71198 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71198.jpg [media_name] => Alla Hnagitakan arshav pexumner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 12:28:27 )
Facebook Instagram Youtube
Հնագիտական պեղումներ. Տեղի պատմագիտական հարուստ նյութը կնպաստի զբոսահոսքի աճին
Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի՝ հուշարձանները կարող են մեծ քանակի զբոսաշրջիկների գրավել:

Հնագետները 2013թ - ից պեղումներ են անում Կոտայքում և Վայոց Ձորում: Նպատակը պատմագիտական հարուստ նյութը ներկայացնելն է այնպես, որ այն նպաստի զբոսաշրջության զարգացմանը: Ըստ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի՝ հուշարձանները կարող են մեծ քանակի զբոսաշրջիկների գրավել:

Հնագիտությունը մարդկանց մոտեցնելու նոր ձև են գտել: Համայնքի անդամներին էլ են մասնակից դարձնում ուսումնասիրությանը, պահպանմանը և, զբոսաշրջության զարգացմանը, քանի որ տեղացին իր հարազատ հնավայրը ներկայացնում է առանձնակի ոգևորությամբ:

Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող Արթուր Պետրոսյանն էլ ավելացրեց, որ պեղումներն ավարտելուս հետո նյութերը կտրամադրեն Հրազդանի հնագիտական թանգարանին: հնարավոր է` գիրք էլ հրատարակեն: