Array ( [mr_id] => 74827 [mr_node] => 69295 [mr_media] => 71197 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71197 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71197.jpg [media_name] => 13685562.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 11:48:23 )
Facebook Instagram Youtube
ՀՀ իշխանությունները ցավակցական հեռագիր են հղել Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ
Արսեն Չաքարյանը Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամն էր:

Ֆրանսիական դիմադրության շարժման նվիրյալ, Միսաք Մանուշյանի խմբի վերջին անդամ, 102-ամյա Արսեն Չաքարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագիր է հղել վարչապետը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Ցեղասպանությունից փրկված և Ֆրանսիայի հյուրընկալ հողում երկրորդ հայրենիք գտած Չաքարյանն իր կյանքը նվիրել էր ազատության և արդարության հաղթանակի պայքարին: Արսեն Չաքարյանի մահը մեծ կորուստ է հայերի ու ֆրանսիացիների համար: Ցավակցական ուղերձ է հղել նաև նախագահ Արմեն Սարգսյանը: Այս առիթով ցավակցական գրառում է կատարել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: