Array ( [mr_id] => 74843 [mr_node] => 69296 [mr_media] => 71187 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71187 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71187.jpg [media_name] => 246c203d384bf18a110fffa1989d85a8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 11:44:26 )
Facebook Instagram Youtube
Քննարկվել է Լարսում տրանսպորտային միջոցների կուտակման խնդիրը
Լարսի անցակետն օգոստոսի 5-ի դրությամբ փաստացի սպասարկել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացի:

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանը Լարսի անցակետում հանդիպել է հայ վարորդների հետ: Ի՞նչ իրավիճակ է Լարսում, ի՞նչ արագությամբ են անցակետի աշխատակիցները կազմակերպում վարորդների մեքենաների թողունակությունը: Աշոտ Հակոբյանը լսեց հայ վարորդներին ու տեղեկացրեց՝ իրենք ռուս և վրացի գործընկերների հետ քննարկում են, թե խնդրի լուծման ինչ տարբերակներ է հնարավոր գտնել: 

Վերին Լարսի անցակետի ռուս աշխատակիցները նախարար Աշոտ Հակոբյանին, Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանին, Դոնի Ռոստովում գլխավոր հյուպատոս Վարդան Ասոյանին ներկայացրել են խոշոր կուտակումների հիմնական պատճառները: Վրացի գործընկերները հայկական պատվիրակությանը հավաստիացրել են, որ մարդատար յուրաքանչյուր մեքենայի ձևակերպումը տևում է ոչ ավելի, քան 2 րոպե, բեռնատար տրանսպորտային միջոցնինը՝ առավելագույնը 10ը-15 րոպե:

Լարսի անցակետի ռուս աշխատակիցները հայտարարել են, որ 2017-ի համեմատ 50 տոկոս աճել է մարդատար մեքենաների, զբոսաշրջիկների հոսքը: Եվ այդ աճը կշարունակվի: 

Լարսի անցակետի նախագծային անձնագրի համաձայն այն պետք է սպասարկի օրը առավելագույնը 170 բեռնատար ավտոմեքենա, 3000 ֆիզիկական անձի: Օգոստոսի 5-ի դրությամբ, սակայն անցակետը փաստացի սպասարկել է 500 բեռնատար մեքենա և 15 հազար քաղաքացիների: 

Անցակետում առաջնահերթությունը տրվում է մարդատար ավտոմեքենաներին: Ռուսական կողմի ձևակերպմամբ՝ ուղղակի բեռնատար մեքենաների հոսքը նվազել է: Մարդատար տրանսպորտային միջոցների կուտակումների դեպքում՝ Լարսի անցակետի բոլոր ուղիները սպասարկում են մարդատար մեքենաներին:

Ռուսական կողմը հայ գործընկերներին տեղեկացրել է, որ պետք է արդիականացվեն որոշ կանոնակարգեր և տրվեն ինժեներական լուծումներ: