Array ( [mr_id] => 74837 [mr_node] => 69298 [mr_media] => 71200 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71200 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71200.jpg [media_name] => 0706393921aa2a94ed8f3f5b66a5e013.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 15:51:28 )
Facebook Instagram Youtube
Վարչապետի կինը ներկայացրել է մոսկովյան իր աղմկահարույց ելույթի հիմնավորումը
Արտասահմանում սովորող 18 ուսանողների 1 տարվա վարձը կտան բարերարները: Վարչապետի կինը նաև նշել է, որ աշխատանքի համար իրեն դիմողներին չի ընդառաջում:

Այդ օրը ճամբարում Էմիլիայի ու Աննա Հակոբյանի զրույցի թեման ուսման հեռանկարն էր: Քեմբրիջ ընդունվելիս, ապագա անասնաբույժը պլանավորում էր` ինչպես է 6 տարի սովորելու Անգլիայում, վերադառնալու հայրենիք ու զարգացնելու այստեղ այդ ճյուղը:

Պլաններն իրագործելու համար տարեկան 90 հազար դոլար է պետք, 6 տարի: Երբ այս մայիսին «Լույս» հիմնադրամը հայտարարեց, որ դադարեցնում է գործունեությունը, Էմիլիան մտածում էր, որ իր ծրագրերը փլուզվում են: Նրա ընտանիքը գումար գտնելու տարբերակներ էր փնտրում: 

Հենց այդ մասին էր ճամբարում զրուցում վարչապետի տիկնոջ հետ: Էմիլիան միակը չէր, որ ընդունվել է հեղինակավոր ԲՈՒՀ ու կանգնել փաստի առաջ: Հավաքվում են ու նամակ գրում նոր ձևավորվող «Իմ քայլը» հիմնադրամ: 

Բարեգործներ գտնվեցին, նրանցից ոմանք` անանուն են: Բոլորը միասին տրամադրեցին անհարժեշտ 517 հազար դոլարն ու աջակցեցին «Լույս»-ի 18 ուսանողի: Որոշ դեպքերում լրացրել են գումարի պակասող մասը: Բերկլիի համալսարան ընդունված Նարեկն, օրինակ, 80 հազար դոլարի մի մասը ուսանողական վարկ է վերցրել, միայն թե հնարավորություն ունենա բնապահպանական իրավունք ուսանել:

Բայց լուծումը ժամանակավոր է: Բարերաների այս աջակցությամբ միայն մեկ տարվա ուսման վարձն է տրվում: Ինչ են անելու ուսանողները հետո: Աննա Հակոբյանը նշում է, որ հիմնավոր լուծում գտնելու տարբերակներ են քննարկում: 

Աննա Հակոբյանի մոսկովյան հայտնի ելույթը քննադատվեց. լրագրողի հարցը վարչապետի կինը շարունակեց, հիշեցնելով, որ քննադատությունը երկու ուղղությամբ էր` ելույթում ասել էր, որ կարևոր չէ ինչից է ծագել ղարաբաղյան հակամարտությունը, և նշել էր, որ հայ ու ադրբեջանցի զինվորների հայացքները նույնն են: 

Լրագրողներին հետաքրքրում է` վարչապետի տիկինը կարողանո՞ւմ է զերծ մնալ պալատական շքախմբից, ինչի մասին իր ելույթում էր խոսել: Աննա Հակոբյանը պնդում է` այո: Իր հետ սուրճ խմողները աշխատանքի համար չեն դիմում: