Array ( [mr_id] => 74835 [mr_node] => 69299 [mr_media] => 71193 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71193 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71193.jpg [media_name] => kuyr.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 15:44:31 )
Facebook Instagram Youtube
Բողոքի ակցիա. 2 տասնյակ ակտիվիստներ գիշերն անցկացրել են ՀԿՄ շենքում
Ակտիվիստների պահանջով շաբաթ օրը հրաժարական էր տվել Կույրերի միավորման 91-ամյա նախագահը:

Կույրերի միության նախագահության հրաժարականը պահանջող մոտ 2 տասնյակ ակտիվիստներ գիշերն անցկացրել են ՀԿՄ շենքի դահլիճում: Լուսաբացին նրանք փակել են շենքի մուտքի դռնելր, որպեսզի միության անդամները չկարողնանան գնալ աշխատանքի: 

Ակտիվիստների պահանջով շաբաթ օրը հրաժարական էր տվել Կույրերի միավորման 91-ամյա նախագահը: Երկուշաբթի արդարադատության նախարարությունը պաշտոնակատար է նշանակել միավորման առաջին տեղակալին, սակայան ակտիվիստները շարունակում են բողոքի ակցիան եւ պահանջում են ամբողջ նախագահության հրաժարականը: 

Նախօրեին ակտիվիստները պահանջում էին հրատապ ու արտահերթ համագումար անցկացնել: Միության կանոնադրության համաձայն արտահերթ համագումար կազմակերպելու համար անհրաժեշտ է միության անդամների 1/3-ի ստորագրությունը: Պաշտոնական թվերով միավորումը 1800 անդամ ունի, այսինքն` արտահերթ համագումար անցկացնելու համար անհրաժեշտ է մոտ 600 ստորագրություն: Նախաձեռնող խումբն այսօր հայտարարեց, որ ստորագրահավաք չեն նախաձեռնել եւ չեն էլ պատրաստվում սկսել: 

Միավորման նախագահի պաշտոնակատարը չի պատրաստվում բավարարել ակցիայի մասնակիցների պահանջը: Նա պնդում է, որ նախագահությունը ընտրովի մարմին է եւ ինքը չի կարող պահանջել, որ ընտրովի մարմինը հրաժարական տա: 

Ֆրոնտ Դանիելյանը կարծում է, որ գնդակը ցուցարարների դաշտում է` նրանք կամ պետք է հավաքեն 600 ստորագրություն եւ այդ հիմքով գումարեն արտահերթ համագորմար, որի ժամանակ կընտրվի նոր նախագահություն, կամ պետք է սպասեն մինչեւ նախագահի հրաժարականից 40 օր անցնի եւ համագումար անցկացվի: Ակցիայի մասնակիցները սակայն մերժում են երկու տարբերակն էլ եւ հայտարարում են, որ միության շենքում կմնան մինչև իրենց պահանջը կատարվի: