Array ( [mr_id] => 74834 [mr_node] => 69300 [mr_media] => 70185 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 70185 [media_album] => 7 [media_path] => media/2018/05/70185.jpg [media_name] => $RA0A7T2.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-05-09 13:33:33 )
Facebook Instagram Youtube
ԱՄՆ-ը պատժում է Իրանին
Ամերիկյան պատժամիջոցները մտան ուժի մեջ:

Արգելափակվել է դոլարի գնումը, ոսկու արտահանումը, երկրի ամբողջ տնտեսությունը ծանր հարվածի տակ է: Այս պատժամիջոցները դադարեցվել էին միջուկային գործարքի շնորհիվ: Թրամփը համաձայնագրից դուրս է եկել, պատժամիջոցները վերականգնել: 

Իրանում ցույցեր են, ոմանք պնդում են` Ամերիկան է մեղավոր, մյուսները մեղադրում են իշխանությանը: Թրամփն առաջարկում է օր առաջ սկսել բանակցել միջուկային նոր գործարքի համար, բայց առանց նախապայմանների: 

Իրանի դեմ պատժամիջոցներից ամենաշատը ոգևորվել են Իսրայելում, որտեղ մեծ աշխատանք էին տանում այս արդյունքին հասնելու, միջուկային համաձայնագիրը չեզոքացնելու համար; 

Բոլորովին այլ կարծիք ունեն Եվրոպայում, որտեղ Ամերիկայի հետ տնտեսական պատերազմ է հասունանում: Բրյուսելը ոչ միայն չի աաջակցում Վաշինգտոնին, այլև կոչ է անում ակտիվացնել իրանի հետ կապերը : 

Գերզգայուն իրավիճակում, երբ ֆինանսաբանկային համակարգը ծանր վիճակում է, Իրանում կոռուպցիայի համար ձերբակալում են կենտրոնական բանկի փոխնախագահին: Լարվածությունն աճում է, պատժամիջոցների նոր փաթեթը Իրանին կհարվածի նոյեմբերին: