Array ( [mr_id] => 74842 [mr_node] => 69302 [mr_media] => 71201 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71201 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71201.jpg [media_name] => 124005.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 16:55:45 )
Facebook Instagram Youtube
ՀԷՑ. Էներգամատակարարումից տուժած բաժանորդը կարող է փոխհատուցում ստանալ
Էլեկտրաէներգիայի օգտագործման կանոնների համաձայն, վթարային անջատումները քաղաքում չպետք է գերազանցեն 4 ժամը, գյուղում՝ 8 ժամը:

Աննախադեպ շոգի պատճառով հանրապետությունում մեծացել է էլեկտրաէներգիայի սպառման ծավալը, աճել՝ ընդհանուր վթարայնության աստիճանը: Շոգ եղանակի պայմաններում վթարներն ավելի շատ են Արաբկիր և Կենտրոն վարչական շրջաններում: 

ՀԷՑ ընկերության էկոնոմիկայի և ֆինանսների տնօրենի խոսքով՝ շենքերում շահագործվող օդորակիչները ևս կարող են էլեկտրաէներգիական համակարգի վթարի պատճառ դառնալ: 

Էլեկտրաէներգիայի օգտագործման կանոնների համաձայն, վթարային անջատումները քաղաքում չպետք է գերազանցեն 4 ժամը, գյուղում՝ 8 ժամը: Ժամկետների խախտման դեպքում ՀԷՑ-ը պարտավոր է վճարել տույժ՝ սպառած էլեկտրաէներգիայի միջին ամսական արժեքի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2500 դրամ: Օրինակ՝ բաժանորդը մեկ ամսվա ընթացքում օգտագործել է 5000 դրամի էլեկտրաէներգիա, նրա բնակարանում 4 ժամից ավելի է եղել էլեկտրաէներգիայի անջատումը, այդ դեպքում բաժանորդը կվճարի 2500 դրամ: 

ՀԷՑ-ը կվերականգնի նաև բաժանորդի Էլեկտրամատակարարման անջատման կամ հոսանքի տատանման պատճառով վնասված սարքավորումը, կենցաղային տեխնիկան, կամ կվճարի այդ սարքավորման համար նախատեսված գումարի չափը: Այդ դեպքում բաժանորդը պետք է դիմում գրի:

Եթե բաժանորդը վնաս է կրել որակի ցուցանիշներից շեղումներով էլեկտրաէներգիա ստանալու կամ վթարային անջատման հետևանքով, նրա դիմումի դեպքում որոշակի ուսումնասիրությունից հետո վնասն ամբողջությամբ կփոխհատուցվի: