Array ( [mr_id] => 74849 [mr_node] => 69303 [mr_media] => 71202 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71202 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71202.jpeg [media_name] => 1524396353-2993.jpeg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 17:34:15 )
Facebook Instagram Youtube
Հաղթած 359 ընկերություններից 10 վերահսկում են գնումների կեսը
Հետաքրքիր զարգացումներ են նկատվում իշխանափոխությունից հետո:

 Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն հասարակական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, Պն գնումները կենտրոնացված են: Պաշտպանության նախարարության կարիքների համար հաղթող է ճանաչվել 359 ընկերություն, բայց 10 մատակարարներ վերահսկում են գնումների գրեթե 50 տոկոսը: 

Միակը Պաշտպանության նախարարությունում, որտեղ կենտրոնացվածություն չկա, դեղորայքի ոլորտն է: Արտակ Մանուկյանի պնդմամբ` մրցակցությունը 20 մլն դրամից ցածր գնումների հատվածում է, դրանից բարձր գնումների դեպքում կենտրոնացվածություն կա:

Հետաքրքիր զարգացումներ են նկատվել իշխանափոխությունից հետո: ՊՆ-ինշաքարավազ մատակարարող ընկերությունը մրցույթը շահել էր 320 դրամ սակագնով, սակայն իշխանափոխությունից հետո ինքնակամ սակագինը դարձրել է 285 դրամ: Նույնն արել է նաեւ ձեթ մատակարարող ընկերությունը: