Array ( [mr_id] => 74848 [mr_node] => 69304 [mr_media] => 71203 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71203 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71203.jpg [media_name] => download (2).jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 17:46:09 )
Facebook Instagram Youtube
Հարազատներն ու ընկերները վերջին հրաժեշտն են տվել ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանին
Սերգեյ Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։

Ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյանը համաշխարհային հեղինակություն վայելող գիտնական էր, մեծ դեր ուներ ոչ միայն գիտության զարգացման մեջ այլև կրթության ոլորտում և երիտասարդ գիտնականների պատրաստման գործում: Հայկական մեխանիկայի դպրոցի հիմնադիրներից մեկն էր: Այսօր հարազատներն ու ընկերները ակադեմիկոսին վերջին հրաժեշտն են տվել :

Սերգեյ Համբարձումյանը 80-ականներին Հայաստանի Գերագույն խորհրդի նախագահն էր, ապա ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության անդամ: 

Սերգեյ Համբարձումյանը դասավանդել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտում և Երևանի պետական համալսարանում։ Երկար տարիներ ղեկավարել է Երևանի պետական համալսարանը: Սերգեյ Համբարձումյանի գիտական ղեկավարությամբ ավելի քան 50 երիտասարդ գիտնական պաշտպանել է դոկտորական ու թեկնածուական թեզ։