Array ( [mr_id] => 74850 [mr_node] => 69305 [mr_media] => 71204 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71204 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71204.jpg [media_name] => timthumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-07 17:48:06 )
Facebook Instagram Youtube
Եվրոպայի երիտասարդական առաջնություն. Հայ ըմբիշները վերադարձել են մեդալներով
Վերջին անգամ Հայաստանն ազատ ոճում Եվրոպայի չեմպիոն ունեցել էր 2004 թվականին:

8 ըմբիշով` 10 մեդալ: Եվրոպայի երիտասարդական առաջնությունում Հայաստանի թիմերի գրանցած արդյունքները պատմական էին` հատկապես ազատ ոճայինների համար: Վերջին անգամ ազատ ոճում Եվրոպայի չեմպիոն Հայաստանն ունեցել էր 2004 թվականին: 14 տարվա դադարից հետո Հայաստան է գալիս միանգամից երեք ոսկե մեդալ: 

Հռոմում հունահռոմեական եւ ազատ ոճային ըմբիշները միասին նվաճեցին 4 ոսկե 6 բրոնզե մեդալ: Ախորժակն արդեն մեծ է նաեւ աշխարհի առաջնության ոսկե մեդալներ նվաճելու համար:

Ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Խաչատրյանն ու գլխավոր քարտուղար Արայիկ Բաղդադյանը վստահեցրին, որ մինչեւ Տոկիոյի Օլիմպիական խաղերը երիտասարդ ըմբիշներից ոմանք կհամալրեն ազգային ընտրանիների կազմերը: