Array ( [mr_id] => 74847 [mr_node] => 69306 [mr_media] => 71205 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71205 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71205.jpg [media_name] => Alla Talishner copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 11:02:08 )
Facebook Instagram Youtube
Մասնագետները վերլուծել են Ադրբեջանի Թալիշ-Մուղանյան հանրապետության անկումը
Թալիշները 1993-ին փորձեցին ազատվել ադրբեջանական լծից: Ինքնավար հանրապետությունը գոյատևեց միայն 2 ամիս: Բաքվում վախենում են, որ բնիկ ժողովուրդները կփորձեն անջատվել թյուրքախոս կենտրոնից:

Թալիշ-Մուղանյան հանրապետությունը վերականգնելու փորձի 25-ամյակի առիթով մասնագետները վերլուծում են իրանախոս այս ժողովրդի ճակատագիրը Ադրբեջանի կազմում: Թալիշները 1993-ին փորձեցին ազատվել ադրբեջանական լծից: Ինքնավար հանրապետությունը գոյատևեց միայն 2 ամիս: 

Ադրբեջանի վարչակազմը խեղդում է ազգային ինքնության ցանկացած դրսևորում: Բաքվում վախենում են, որ բնիկ ժողովուրդները կփորձեն անջատվել թյուրքախոս կենտրոնից: Այդ վախը ակնհայտ է դարձել վերջին տարիներին, երբ Ալիևն ամենուրեք իրանական դավադրություն է տեսնում: Ճնշումներին ի պատասխան թալիշների շրջանում աճում է անկախանալու ցանկությունը: 

Թալիշները զրկված են նույնիսկ սեփական լրատվամիջոցներից: Ադրբեջանում միայն մեկ թերթ է լույս տեսնում, այն էլ ընդհատումներով: 

Ադրբեջանի մյուս բնիկ ժողովուրդների վիճակը նույնն է: Թալիշ, լեզգի, ավար և բնիկ մյուս ժողովուրդների ներկայացուցիչ զորակոչիկներին ստիպում են ծառայել Արցախի հետ առաջնագծում՝ փորձելով այս ժողովուրդներին թշնամացնել Հայաստանի հետ ու նրանց շրջանում ատելություն սերմանել հայերի դեմ: