Array ( [mr_id] => 74859 [mr_node] => 69307 [mr_media] => 71206 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71206 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71206.jpg [media_name] => b62246dd61c575fd15fbdaab0ab35e49.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 11:10:33 )
Facebook Instagram Youtube
Երեխաների առևանգման փորձ Վանաձորում
75-ամյա կինը 2 անգամ փորձել է բակից իր հետ տանել երեխաների:

75-ամյա մի կին, որի անունը Ոստիկանությունը դեռ չի հրապարակում, Վանաձորի Իսահակյան փողոցի առաջին նրբանցքի 13-րդ շենքի բակում փորձել է երեխա առևանգել: Ահազանգով Ոստիկանություն են դիմել փողոցի բնակիչները: Նրանք Ժամին պատմել են, թե ինչպես է տեղի ունեցել դեպքը: Պարզվում է նույն կինը երկու փորձ է կատարել՝ առաջինը նախօրեին, որը նկատել է երեխայի տատն ու կանխել, երկրորդ օրը ստիպված են եղել դիմել իրավապահ մարմիններին: 

Ոստիկանությունը կասկացծներ ունի, որը կինը հոգեկան շեղում ունի կամ հիշողության մասնակի կորուստ: Դիմել են հոգենյարդաբանական դիսպանսեր, սակայն այնտեղ նրա մասին տեղեկություններ չեն եղել: 75-ամյակ կնոջ դրդապատճառները պարզելու համար իրավապահները նախ այս վարկածը պետք է բացառեն: 

Ոստիկանություն դիմած քաղաքացիները նշել են նաև, որ երեխաներին իր հետ տանելու փորձ կատարած կինը հայտարարել է, թե այդ երեխաները իր թոռներն են և վեճի ընթացքում հարվածել է իրեն խանգարողներին: Նա միայնակ է ապրում՝ 13-րդ շենքի մոտակա փողոցի շենքում: Կատարվում է նախաքննություն: