Array ( [mr_id] => 74854 [mr_node] => 69310 [mr_media] => 71208 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71208 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71208.jpg [media_name] => 6EE7BD2F-3247-4D34-BBF5-78F55196B4D5_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 12:31:05 )
Facebook Instagram Youtube
Այսօր լրանում է վրաց-օսական 5-օրյա պատերազմի 10 տարին
Պատերազմի տասներորդ տարելիցի առիթով ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

2008-ի օգոստոսի 8-ին վերսկսված հակամարտությանը ներքաշվեցին Ռուսաստանի զինված ուժերը, պարտության մատնեցին վրացական կողմին, ճանաչեցին Հարավային Օսիայի և Աբխազիայի անկախությունը: Զոհերի մասին տվյալները խիստ հակասական են: Ռուսները վրացիներին մեղադրում են խաղաղ բնակիչներին բնաջնջելու մեջ, վրացիները՝ իրենց երկիրն օկուպացնելու մեջ: Հակամարտությունն արդեն 10 տարի սառեցված է, կողմերի դիրքորոշումները մնում են անհամատեղելի:

Պատերազմի տասներորդ տարելիցի առիթով ուղերձ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: Անտոնիո Գուտերեշը կոչ է արել հիշել հակամարտության հետևանքների մասին և տարածաշրջանի բոլոր խնդիրները լուծել միմիայն բանակցային ճանապարհով: Նրա խոսքով՝ այս պատերազմը պետք է բոլորին հիշեցնի տարածաշրջանի մյուս հակամարտությունների կարգավորման անհրաժեշտության մասին: