Array ( [mr_id] => 74860 [mr_node] => 69313 [mr_media] => 71210 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71210 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71210.jpg [media_name] => sevan.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 15:11:14 )
Facebook Instagram Youtube
Սերգեյ Մինասյան. Սևանից ջրառը կարող է էկոաղետ դառնալ լճի համար
Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատող Սերգեյ Մինասյանն ահազանգում է:

Ոչ մի կաթիլ ջուր Սևանա լճից: Քիմիական ֆիզիկայի ինստիտուտի ավագ գիտաշխատողը SOS է հնչեցնում: Լճի ճահճացման պորցեսը սկսվեց 1960-ականներին: Այդ ժամանակ որոշվեց, որ փրկությունը ջրի մակարդակի բարձրացումն է մինչև 1903.5 մետր: Հիմա, վստահ է, ավելի բարձր նիշի է պետք հասնել: Եվս մեկ ջրառը կարող է էկոաղետ բերել:

Սերգեյ Մինասյանը կարևոր ցուցանիշներն է մեջբերում: 2002-12 թվականներին Սևանի ջրի մակարդակը բարձրացել է 3.5 մետր, մինչդեռ 2012-17 թվականներին ընդամենը 25 սմ: Մակարդակի դանդաղ բարձրացմանը զուգահեռ վատացել է նաև ջրի որակը: Ոռոգման նպատակով լճից ջրառը, քիմիական գիտությունների թեկնածուն վատ մենեջմենթի հետևանք է համարում: Ավելին, Սերգեյ Մինասյանը, անարդյունավետ է համարում նաև Գիտությունների ակադեմիային առընթեր Սևանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի աշխատանքը: 5 տարում՝ 3 սխալ փորձագիտական եզրակացություն:

Նամակով դիմել է Բնապահպանության նախարարություն՝ պարզելու, թե ով է պատասխանատվություն կրելու՝ հանձնաժողովը, նախարարությունը, ջրային կոմիտեն, թե մեկ այլ կառույց: Նախարարությունը պատասխանել է, որ պատասխանատուն ինքը չէ: Սերգեյ Մինասյանը լրագրողների հետ հանդիպումով կառավարության ուշադրությունն է հրավիրում խնդրի վրա: Եվս մեկ անգամ շեշտում է՝ Սևանից ջրառը կարող է էկոաղետ դառնալ լճի համար: