Array ( [mr_id] => 74865 [mr_node] => 69314 [mr_media] => 71211 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71211 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71211.png [media_name] => 35f739e12b1528b3adba466704f39354.PNG [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 15:22:30 )
Facebook Instagram Youtube
Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցում ջութակի դասարան կբացվի
Բարեգործական համերգը կկայանա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ելույթ կունենան Աչաջուրի երաժշտական դպրոցի սաները:

Տավուշի մարզի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցում կբացվի ջութակի դասարան: Նախաձեռնողները «Unison Duet Music Production»-ի համահիմնադիրներն են: «Հայկական սահմանները հոգեպես ամուր պահենք» ծրագրի շրջանակում օգոստոսի 10-ին կկայանա 3-րդ բարեգործական համերգը, որի հասույթը կտրամադրվի Աչաջուր գյուղի երաժշտական դպրոցին:

Բարեգործական համերգը կկայանա Կոմիտասի թանգարան-ինստիտուտում, ելույթ կունենան Աչաջուրի երաժշտական դպրոցի սաները: Անցած տարի բարեգործական համերգից ստացված հասույթով Աչաջուրի դպրոցին են նվիրել երաժշտական գործիքներ, այս տարվա համերգի հասույթով դպրոցում կբացվի ջութակահարների դասարան` կահավորված հատուկ գույքով և երաժշտական գործիքներով:

Ջութակահար, կոմպոզիտոր Ռուբեն Աղիյանը երկար ժամանակ ջութակ նվագելու ձեռնարկ էր փնտրում, որի միջոցով կկարողանար իր աշակերտներին սովորեցնել երաժշտական գործիքն օգտագործելու կանոնները: Գտնված ձեռնարկները հին էին և չէին համապատասխանում ժամանակակից ստանդարտներին, Աղինյանը որոշեց իր ձեռնարկը կազմել: Լոս Անջելեսում արդեն դասավանդել է այդ ձեռնարկով, արդյունքներ կան, շուտով կթարգմանվի հայերեն:

Համերգի կազմակերպիչները օգոստոսի 15-ին կգնան Աչաջուր, այնտեղ ևս մեծ համերգ է սպասվում: Ծրագրի շրջանակում նախատեսվում է երաժշտական դպրոց հիմնել Բերդի Կարմիրաղբյուր գյուղում, որտեղ երաժշտական դպրոց երբեք չի եղել: