Array ( [mr_id] => 74861 [mr_node] => 69315 [mr_media] => 71212 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71212 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71212.jpg [media_name] => Davit Osia 10 copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 16:23:25 )
Facebook Instagram Youtube
Վրաց-օսական պատերազմից 10 տարի անց
Վրաց-օսական պատերազմը տեղեկատվական քաոսի առաջին օրինակներից էր: Մինչև հիմա անհայտ է զոհերի հստակ թիվը:

Հարավային Օսիայի բնակչուհին վերհիշում է ուղիղ 10 տարի առաջ այս օրը սկսված պատերազմը: Օգոստոսի 8-ին Ցխինվալի վրա հրթիռներ թափվեցին, 90-ականներին սառեցված պատերազմը վերսկսվեց: 

Մեկուկես օր անց Հարավային Օսիայի անվտանգության երաշխավորի դերը ստանձնած Ռուսաստանը մտավ Ցխինվալ, վրացական զորքերը ջախջախվեցին, Ռուսաստանը ճանաչեց ոչ միայն հարավային օսիայի, այլև 90-ականներին Թբիլիսիից անջատված Աբխազիայի անկախությունը: 


2008-ին Մեդվեդևը Ռուսաստանի նախագահն էր: Նրա խոսքով ռուսական բանակը կասեցրեց վրացական ագրեսիան: Վրաստանում հակառակն են կարծում: Նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին առ այսօր պնդում է` հարձակվողը ոչ թե իրենք էին, այլ ռուսները, որոնք ցանկանում էին դադարեցնել վրացական ռեֆորմները: 

Այս կադրերը դարձան պատերազմի այցեքարտը: Սաակաշվիլին ահազանգում էր` Ռուսաստանը ցանկանում է կանխել Վրաստանի արևմտականացումը: Առ այսօր Թբիլիսին փորձում է դառնալ ՆԱՏՕ-ի անդամ, Մոսկվան էլ զգուշացնում է հետևանքների մասին: 

Վրաց-օսական պատերազմը տեղեկատվական քաոսի առաջին օրինակներից էր: Մինչև հիմա անհայտ է զոհերի հստակ թիվը: Սա ռեգիոնալ աղետ էր նաև Հայաստանի համար: Այդ 5 օրերին պարզվեց, որ մեր երկրում հասունանում է պարենային ճգնաժամ: Հարցը հաջողվեց լուծել մեծ դժվարությամբ, ինչն կրկին հիշեցրեց, որ տարածաշրջանում ցանկացած լարվածություն կարող է սարսափելի հետևանքներ ունենալ սահմանակից բոլոր երկրների համար: