Array ( [mr_id] => 74862 [mr_node] => 69316 [mr_media] => 71187 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71187 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71187.jpg [media_name] => 246c203d384bf18a110fffa1989d85a8.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-06 11:44:26 )
Facebook Instagram Youtube
Խոշոր կուտակումներ Վերին Լարսում
Բեռնատար և մարդատար մեքենաների խցանումը ձգվում է մի քանի կիլոմետր:

Վերին Լարսի խոշոր կուտակումների 4 օրում անցակետի տարբեր հատվածներում քառակողմ քննարկումներ էին: Այդտեղ գործուղված Տրանսպորտի նախարարը նախ զրուցեց օրերով արգելափակված բեռնատարների վարորդների հետ: Նրանց գլխավոր պահանջը հայտնի է` հարցը լուծել շտապ. վնասները կրկնապատկվում են ժամ առ ժամ: 

Վարորդները նախարարին ասում էին, որ վրացական կողմում բեռնատարների ձևակերպումները 3-4 օր են տևում, վրացի գործընկերներն էլ նշել են, որ ամենաշատը 15 րոպե է տևում: Հակասական տվյալներ լսելուց հետո Աշոտ Հակոբյանը ուղևորվեց ռուսական անցակետ: Այնտեղ էլ ռուսական կողմն էր սպասում խորհրդակցության: Հանդիպումները չեն տեսանկարահանվել, որովհետև ռուսական օրենսդրությունն է արգելում անցակետի հատվածում: 

Ռուս գործընկերները եկել էին վիճակագրական տվյալներով: Անցած տարվա համեմատ մարդատար մեքենաների ու զբոսաշրջիկների հոսքը կիսով չափ ավելացել է: Ընդ որում հոսքը կաճի: Ընդհանուր պատկերն այսպիսին է. հիմա Լարսով 5 անգամ ավելի մարդատար ու բեռնատար է անցնում, քան նախատեսված է կանոնակարգով, այսինքն` օրը 15 հազար մարդ` 3 հազարի փոխարեն, և 500 բեռնատար` 170-ի փոխարեն: Ռուսները նշում են, որ այս հոսքի մեջ իրենք առաջնահերթությունը տալիս են մարդատար մեքենաներին, ոչ թե բեռնատարներին:

Ինչպես լուծել խնդիրը. ռուսական կողմը կարծում է, որ պետք է որոշ կանոնակարգեր արդիականացվեն ու տրվեն ինժեներական լուծումներ: