«Սանիտեք» ընկերությունը վատ աղբահանության համար տուգանվել է ավելի քան 12 միլիոն դրամ: Քաղաքապետարանը հուլիսին հայտնաբերել է ծառայությունների ոչ պատշաճ իրականացման դեպքեր, որոնց մասով «Սանիթեք» ընկերությանն ուղարկվել են ծանուցումներ: Թերությունները վերացնելու համար սահմանվել էր ողջամիտ ժամկետ: Ընկերությունը ոչ բոլոր դեպքերում է թերությունները վերացվել: «Սանիթեք»-ը զգուշացվել է նաեւ, որ ծառայությունները պայմանագրին համապատասխան և պատշաճ չիրականացնելու դեպքում ավելի կոշտ միջոցների կենթարկվի:
Երևանի քաղաքապետարանում խորհրդակցություն է անցկացվել` ապօրինի բացօթյա առևտուրը կանխարգելելու խնդրով: Մայրաքաղաքի տարբեր հատվածներում ապօրինի բացօթյա առևտուրը վերջին շրջանում հասել է մեծ ծավալների: Երևանի ոստիկանապետը պատրաստակամություն է հայտնել օգնել քաղաքապետարանին: Կամո Արեյանն արտակարգ իրավիճակների նախարարությանն առաջարկել է արգելելու Հանրապետության հրապարակում և այլ վայրերում անհայտ ծագման գազի բալոնների օգտագործումը: Երևանի քաղաքապետարանի ներկայացուցիչներն ու ոստիկանական խմբերը օրվա տարբեր ժամերի ամենօրյա շրջայցեր են իրականացնելու:
Արտակարգ իրավիճակների նախարարությունը որոշել է արգելել 12 գազալցակայանների շահագործումը: Որոշումը կայացվել է հետազոտության արդյունքում. ուսումնասիրվել է 23 գազալցակայան, դրանց ղեկարավրներին հանձնարարվել էր վերացնել թերությունները: Կրկնակի ստուգումները, սակայն պարզել են, որ թերությունները չեն շտկվել: ԱԻՆ-ի ուսումնասիրությունների պատճառը գազով գործող մեքենաներում ու լցակայաններում ավելացող պայթյուններն են:
Կեսգիշերին արտակարգ պատահար է տեղի ունեցել Արմավիրի մարզի Թաիրով գյուղում: Մերսեդես մակնիշի ավտոմեքենան բախվել է բենզալցակայանի լիցքավորման աշտարակին: Բենզինն արտահոսել է և հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան, բենզալցակայանը մասամբ այրվել է` հրդեհը կլանել է 50 քմ տարածք և 4 սառնարան: Վառելիքը բաքերից տեղափոխվել է բենզատարներ: Այդ ընթացքում տարածքում հերթապահել են փրկարարները: