Array ( [mr_id] => 74870 [mr_node] => 69319 [mr_media] => 71215 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71215 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71215.png [media_name] => Capture-2.png [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-08 16:43:18 )
Facebook Instagram Youtube
ԵԼ. «Փյունիկը» 0-0 հաշվով ավարտել է 3-րդ փուլի «Մաքաբիի» հետ 1-ին խաղը
Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Իսրայելում:

«Փյունիկ»-ն առաջին րոպեներից ցույց տվեց, որ տրամադրված է հաղթահարել նաեւ այս փուլի արգելքը: Գրեթե լեցուն «Հանրապետական» ստադիոնն ու երկրպագուների ստեղծած մթնոլորտը դրայվ հաղորդեցին երեւանյան թիմին: 3 րոպեում Մոհամեդ Կոնատեն դարպասը գրավելու երկու լավ պահ ուներ:

Առաջին խաղակեսն անցավ հիմնականում հավասար պայքարում, վերջում Մաքաբին ուներ որաշակի առավելություն և դարպասը գրավելու իրական շանսեր: Երկրորդ խաղակեսն ընթացավ նույն սցենարով, բայց բազմաթիվ գոլային պահերից ոչ մեկը թիմերն օգտագործել չկարողացան: Տնային խաղում դարպասն անառիկ պահելն արդեն ձեռքբերում է, մինչդեռ` «Փյունիկ»-ի մարզիչն այնքան էլ գոհ չէ:

Երեւանյան ակումբի ֆուտբոլիստները կարծում են, որ բարդ խաղ ստացվեց եւ պատասխան խաղից առաջ հարկավոր է շտկել բացթողումները եւ, որ ամենակարեւորն է, օգտագործել գոլային պահերը:

Դիմակայության առաջին խաղից հետո հստակ է, որ այս մրցակցին հաղթելն ու հաջորդ փուլ դուրս գալն իրատեսական է: Նույնիսկ` մոտ: Պատասխան հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին, Իսրայելում: