Array ( [mr_id] => 74873 [mr_node] => 69323 [mr_media] => 71219 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71219 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71219.jpg [media_name] => Meri-Margaryan11.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 12:13:28 )
Facebook Instagram Youtube
Մերի Մարգարյանի գործով նոր մեղադրյալներ կան
3 տարվա վաղեմության գործով ԵՎս 2 հոգու է մեղադրանք առաջադրվել:

Ծննդկան Մերի Մարգարյանի գործով ևս երկու հոգու է մեղադրանք առաջադրվել: 3 տարվա վաղեմության գործով նոր մանրամասներ են բացվել: 2015-ի հուլիսի 26-ին Մերի Մարգարյանին հոսպիտալացրած հերթապահ մանկաբարձ-գինեկոլոգ Տիգրան Սարգսյանը և հիվանդին զննելու համար հրավիրված հերթապահ անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգ Արամ Գրիգորյանը որևէ նշանակում չեն կատարել, անհրաժեշտ լրացուցիչ հետազոտություններ չեն արել և չեն կանխել HELLP համախտանիշի զարգացումը: Մերի Մարգարյանի գործով մեղադրվում են նաև «Շենգավիթ» բժշկական կենտրոնի բժիշկներ Շուշանիկ Բախշյանն ու Անի Բաբելյանը։