Array ( [mr_id] => 74875 [mr_node] => 69324 [mr_media] => 71217 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71217 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71217.jpg [media_name] => Nairi Tntesakan .jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 11:08:16 )
Facebook Instagram Youtube
Հայաստանից մեկնողների ցուցանիշն իջել է, ավելացել են Հայաստան եկողները
Արտահանում-ներմուծում հարաբերակցության մեջ գերակշռում է ներմուծումը: Բյուջեն լցված է անիմաստ, անարդյունավետ ու չկանոնակարգված ծախսերով: Տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է, գործազրկությունը` նույնպես: Վերջին երկու ամիսների ընթացքում բյուջետային մուտքերն ավելացել են:

ԱՎԾ տվյալների համաձայն՝ Հայասատանի տնտեսության ակտիվության ցուցանիշը առաջին կիսամյակում կազմել է 8,9%: ԿԲ նախկին նախագահ, տնտեսագետ Բագրատ Ասատրյանի համար այս ցուցանիշը դրական է, սակայն՝ նաև անհանգստացնող: Ասատրանը տեղեկացրեց՝ արտահանում-ներմուծում հարաբերակցության մեջ գերակշռում է ներմուծումը:

Տնտեսագետի խոսքով՝ ֆինանսական շուկայում Մայիսից կայունություն է: Հունիս-հուլիսին տրանսֆերտների դրական շարժ կա: ԿԲ նախկին ղեկավարը նկատել է, որ Հայաստանից մեկնողների ցուցանիշը նվազել է, ավելացել են՝ Հայաստան եկողները: 

Բագրատ Ասատրյանին Անհանգստացնում է նաև բյուջեի ծախսը: Տնտեսագետն օրինակ է բերում՝ Երևան քաղաքի արտաքին լուսավորության համար հատկացվող միջոցները: 

Տնտեսագետ Ատոմ Մարգարյանի խոսքով՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը բարձր է, բայց գործազրկության մակարդակը շարունակում է անբնական բարձր մակարդակի վրա մնալ:

Վերջին շրջանում ապրանքների գների բարձրացման մասին: Վարչապետի խորհրդականը հայտարարեց՝ արհեստական բարձրացում չկա: Մեսրոպ Առաքելյանի խոսքով՝ նվազել են շաքարավազի և բանանի գները:

Առաքելյանի խոսքով՝ հարկային օրենսգրքում նոր փոփոխություններ կլինեն: Փոքր բիզնեսի հարկային բեռը կթեթեվանա: 

Վարչապետի խորհրդական Մեսրոպ Առաքելյանը լրագրողներին տեղեկացրեց, որ վերջին երկու ամիսների ընթացքում ավելացել են բյուջետային մուտքերը: Կրճատվել է հարկային վարչարարությունն ու ստվերը: Առաքելյանի տվյալով՝ այս տարվա առաջին կիսամյակում անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի քան 68 ու կես մլրդ դրամից ավելի հարկ է հավաքվել: Հունիսին աճել են առաջին տասը խոշոր հարկատուների վճարած հարկերը` կազմելով 119 մլրդ դրամ: