Array ( [mr_id] => 74876 [mr_node] => 69325 [mr_media] => 64317 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 64317 [media_album] => 10 [media_path] => media/2017/01/64317.jpg [media_name] => nairi karavarutyan nist copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2017-01-26 15:59:26 )
Facebook Instagram Youtube
Այսօրվա նիստում ընդգրկված է 31 հարց, որից 3-ը՝ գաղտնի
Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն նոր ղեկավար ունի:

Անշարժ գույքի կադաստրի կոմիտեն կգլխավորի Սարհատ Պետրոսյանը: Այս մասին հայտնի է դարձել Կառավարության այսօրվա նիստում, որտեղ ընդգրկված է 31 հարց, 3-ը` գաղտնի: Քննարկվել է «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը, Ներդրումային ծրագրով «ՍԱՀ-ԼԵՎՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության` ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների հաշվարկած ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու խնդիրը, տնտեսական հարցեր: Վարչապետի տեղեկացմամբ, փոփոխություններ կլինեն «1000 դրամի» օրենքում: Շահառուներ կդառնան 2015 թվականի հունվարից 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողների ընտանիքներն ու զինծառայողները: Գործող օրենքով շահառուներ են 2017 թվականի հունվարի 1-ից հետո զոհված կամ հաշմանդամություն ստացած զինծառայողներն ու նրանց ընտանիքները: