Array ( [mr_id] => 74890 [mr_node] => 69329 [mr_media] => 71039 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71039 [media_album] => 9 [media_path] => media/2018/07/71039.jpg [media_name] => 2971_b.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-07-19 11:53:22 )
Facebook Instagram Youtube
Նիկոլ Փաշինյան. Պետական կառավարման համակարգն ուռճացված է
Զբոսաշրջության ոլորտում 1-ին կիսամյակում արձանագրվել է 12 % աճ: «Բոնվառոն» ընկերությունը կգործի «Մեղրի» ազատ տնտեսական գոտում: «Ռոք բերին» կանի 2,6 մլրդ դրամի ներդրում, կստեղծի 60 աշխատատեղ:

Առաջին ներդրումը Մեղրի ազատ տնտեսական գոտում: «Բոնվառոն» ընկերությունը ազատ տնտեսական գոտում կծավալի մշակող արդյունաբերության, առևտրի, լոգիստիկ գործունեություն: Ընկերությունը արտահանման տարեկան ծավալը 1 մլն դոլարից կհասցնի 5 մլն 100 հազար դոլարի: Ընկերությունը նախատեսում է իրականացնել 195 մլն դոլարի ներդրում, կստեղծվի 102 նոր աշխատատեղ: Արտահանման ուղղություններն են ՌԴ-ն, Վրաստանը, Իրանը:

2,6 մլրդ դրամի ներդրում էլ կանի «Ռոք բերի» ընկերությունը: Կստեղծվի 60 աշխատատեղ: Արտադրանքի մի մասը կիրացվի Հայաստանում, մյուս մասը՝ ԵԱՏՄ անդամ-երկրներում: 

Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԱՎԾ տվյալներին եվ հայտարարեց, որ զբոսաշրջության ոլորտում առաջին կիսամյակում արձանագրվել է 12 տոկոս աճ: Վարչապետի խոսքով՝ ավելի մեծ հնարավորություններ կլինեն աշնանը:

Երևանում 500 և ավելի, մարզերում 100 եվ ավելի մահճակալ ունեցող բժշկական հաստատությունները պետք է ունենան հատուկ բաժանմունքներ դատապարտված կամ կալանավորված անձանց համար: 

«Արմօյլ» ընկերությունը նախատեսում է 35 մլն դոլարի ներդրում կատարել: Գործարանը նավթամթերքի վերամշակմամբ է զբաղվելու: Այն արտադրելու է բարձրորակ ավտոյուղեր և բիտում: Վարչապետը հայտնեց, որ բնապահպանական տեսչությունը կասեցրել է այդ գործարանի շինարարությունը եվ առաջարկեց մեկ շաբաթվա ընթացքում քննարկել՝ այդ ընկերությանը տա՞լ ներմուծված սարքավորումների համար ԱԱՀ-ն 3 տարով հետաձգելու հնարավորություն, թե ոչ: 

Փոփոխություններ կկատարվեն այլընտրանքային ծառայության մասին օրենքում: Նախագիծը մշակել է Պաշտպանության նախարարությունը: Դավիթ Տոնոյանը առաջարկեց, որ Առողջապահության, Աշխատանքի և սոցիալական հարցերի, Տարածքային կառավարման նախարարություններն իրենց ներքին հրամաններով հրամանագրեն: Իսկ մերժումը պետք է իրականացվեր Արդարադատության նախարարությունը: Մերժման եվ հաստատման իրավասությունը մեկ լիազոր մարմնինն է: ՊՆ-ն առաջարկում է, որ դա լինի Արդարադատության նախարարությունը: Դավիթ Տոնոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանից որոշ հաստիքային ավելացումներ խնդրեց:

Ֆինանսների նախարարը պնդեց, որ կարելի է այդ ուժերը, այսինքն՝ նախկին հաստիքները կենտրոնացնել մեկ պետական մարմնում: