Array ( [mr_id] => 74891 [mr_node] => 69330 [mr_media] => 71222 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71222 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71222.jpg [media_name] => 138204.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 17:11:36 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. ՀՔԾ և ԱԱԾ պետերն անդրադարձել են Հովիկ Աբրահամյանի խնդրին
«Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում:

Լրագրողների հետ ճեպազրույցում Հատուկ քննչական ծառայության պետն անդրադարձել է Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերված զենք-զինամթերքի գործով ձերբակալություններին: 

Սասուն Խաչատրյանը տեղեկացրել է, որ այս պահին Հովիկ Աբրահամյանին մեղադրանք չի առաջադրվել, նրա եղբայրը` կասկածյալի կարգավիճակում է: Նա կասկածվում է ապօրինի զենք պահելու մեջ։ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը չի բացառում, որ մարտի 1-ի գործով նոր փաստաթղթեր ու վկայություններ ի հայտ կգան: Սասուն Խաչատրյանը նշել է՝ ի հայտ են գալիս նոր տուժողներ: Հատուկ քննչական ծառայության պետը նաև նշել է՝ Մարտի 1-ի գործով նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանին մեղադրանք առաջադրելու համար ոչ թե «Վիկիլիքս»-ի հրապարակումներն են հիմք ընդունել, այլ ունեցել են բավարար ապացույցներ:

Լրագրողների հետ հանդիպել է նաև Ազգային Անվտանգության ծառայության պետ Արթուր Վանեցյանը և տեղեկացրել, որ նախնական օպերատիվ տվյալով` Հովիկ Աբրահամյանին պատկանող տարածքում հայտնաբերվածն առնչություն ունի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ կիրառված զենքի հետ։ Այդ վարկածն այժմ ստուգվում է, արդյունքները պարզ կլինեն փորձաքննությունից հետո։

Արթուր Վանեցյանը անդրադարձել է նաև «Երևան» հիմնադրամում հայտնաբերված խախտումներին: Նա նշել է, որ արդեն իսկ կա նախնական, այսպես կոչված՝ «մակերեսային» հաշվարկ. «Երևան» հիմնադրամում հայտնաբերվել է 1 միլիարդ 807 միլիոն դրամի վատնում: