Array ( [mr_id] => 74894 [mr_node] => 69331 [mr_media] => 71223 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71223 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71223.jpg [media_name] => 1.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 17:27:52 )
Facebook Instagram Youtube
Չելսիի եռաքայլ կոմբինացիան. Լոնդոնյան ակումբը վաճառել է Կուրտուային և գնել ամենաթանկ դարպասապահին
Կեպա Արիսաբալագան կնքել է 7 տարվա պայմանագիր` տարեկան 10 միլիոն ֆունտ աշխատավարձով:

Կրիշտիանու Ռոնալդուի հեռանալուց հետո տրամաբանական էր, որ «Ռեալ»-ը շուտով հայտարարելու է աստղային ձեռքբերման մասին, սակայն արքայական ակումբի համալրումը եղավ ոչ հարձակման գծում:

Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը գնել է Լոնդոնի «Չելսի»-ի դարպասապահ Տիբո Կուրտուային: 26-ամյա ֆուտբոլիստի հետ իսպանական ակումբը կնքեց 6 տարվա պայմանագիր:

Բելգիացի դարպասապահի գործարքում ներառվել է նաև «Ռեալ»-ի հենակետային կիսապաշտպան Մատեո Կովաչիչը, որը մեկ մրցաշրջան վարձավճարով կանցկացնի «Չելսի»-ում:

Հիմնական դարպասապահից բաժանվելուց առաջ «Չելսի»-ն արդեն գտել էր փոխարինողի։ Անգլիական գրանդը Բիլբաոյի Աթլետիկից 80 միլիոն եվրոյով գնել է Կեպա Արիսաբալագային: 23-ամյա իսպանացին դարձել է պատմության ամենաթանկ դարպասապահը: Նա կնքել է 7 տարվա պայմանագիր` տարեկան 10 միլիոն ֆունտ աշխատավարձով: