Array ( [mr_id] => 74906 [mr_node] => 69332 [mr_media] => 71225 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71225 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71225.jpg [media_name] => momochallenge.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 17:51:25 )
Facebook Instagram Youtube
Momo խաղ. Վիրուսային համարը ինքնասպանության մարտահրավեր է նետում
Հոգեբանները ծնողներին հորդորում են երեխաներին հեռու պահել նմանատիպ կեղծ էջերից:

2016 թվականի օգոստոսի 25-ին համացանցում հայտնվեց ոչ այնքան հաճելի տեսք ունեցող մի լուսանկար, որը վիրուսի պես տարածվեց ամբողջ համացանցով: Մեծ կլոր աչքեր ունեցող աղջկա նկարը ֆեյսբուքում ստացավ Մոմո անունը: Մոմոյի լուսանկարը ճապոնացի քանդակագործ Միդորի Հիյաշիի սարսափ առաջացնող քանդակն է` մեծ կլոր աչքերով կնոջ գլուխ, մարմնի փոխարեն` հսկա ձեռքեր: Համացանցում հայտնվեցին նաև տարօրինակ հեռախոսահամարներ, որոնք, ըստ ցանցաբնակների, պատկանում են ինտերնետ սարսափին: Տարածված 3 հեռախոսահամարները Մեքսիկայի, Ճապոնիայի և Կոլումբիայի կոդ ունեն, Վոթսափ հավելվածով այս հեռախոսահամարները փնտրելիս հայտնվում է Մոմոյի էջը: Նրան կարելի է նամակ գրել և ձայնային հաղորդագրություններ ուղարկել: Պատասխան նամակներն այնքան էլ հաճելի չեն:

Ցանցային սարսափը վախեցնող լուսանկարներ է ուղարկում գիշերը, եթե օգտատերը հրաժարվում է իր հետ խաղալ Մոմո-չելինջ խաղը: Ովքեր Վոսթափում շփվել են Մոմոյի հետ, ասում են, որ նա ամեն ինչ գիտի իրենց մասին: Մոմոյի էջն օգտատերերին Վոթսափի միջոցով զանգում է և տարօրինակ նամակներ ուղարկում` սպառնալով դառնալ նրանց մղձավանջը: 

Իրեն Մոմո անվանող օգտատերը պնդում է, որ մահացել է երեք տարի առաջ։ Բացի սարսափելի նկարներ ուղարկելուց, Մոմոն երբեմն փորձում է տեսաձայնային զանգ կատարել գիշերը։ Արգենտինայում 12-ամյա աղջիկը ինքնասպանություն է գործել Մոմոյի հետ շփումից հետո: Հոգեբանները ծնողներին հորդորում են երեխաներին հեռու պահել նմանատիպ կեղծ էջերից: Իսպանական ոստիկանությունն արդեն պաշտոնական հայտարարությամբ կոչ է արել կապի դուրս չգալ Մոմոյի հետ, չբացել նրա ուղարկած նամակներն ու չընդունել զանգերը։