Array ( [mr_id] => 74889 [mr_node] => 69333 [mr_media] => 71226 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71226 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71226.jpg [media_name] => f55c50bd9bfef3_55c50bd9c02d4.thumb.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-09 17:53:47 )
Facebook Instagram Youtube
«Էրեբունի» ԲԿ-ն իրականացնում է կոխլեար իմպլանտի տեղադրում
Լսողության սարքն ամբողջությամբ մոտ 38 հազար դոլար արժե:

2 տարի է՝ Արփիի լսողությունն ավելի է վատացել: Մայրը վստահ է, որ քառօրյա պատերազմի ձայներն ու պայթյուններն են պատճառը: 
Արփին 4-րդ աստիճանի ծանրալսություն ունի: «Էրեբունի» բժշկական կենտրոնում մեկ ամիս առաջ է վիրահատվել: Ականջախեցում «Կոխլեար» իմպլանտ են տեղադրել: Եվ հիմա առաջին անգամ նա լսելու է արտաքին աշխարհի ձայները: 

Այս տարի Արփիի նման ևս 6 երեխա է վիրահատվել հիվանդանոցում: «Էրեբունի» բժշկական կենտրոնը բացառիկ այս վիրահատությունը՝ ականջախեցու «Կոխլեար» իմպլանտի տեղադրումը, իրականացնում է 2004 թվականից: Այս ընթացքում վիրահատել են 110 երեխայի և մեծահասակի: Ծրագիրն իրականացնում են «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամի» աջակցությամբ: 

Լսողության սարքն ամբողջությամբ մոտ 38 հազար դոլար արժե: Վիրահատվողի փոխարեն այն ձեռք է բերում «Հայկական միջազգային բժշկական հիմնադրամը»: Վիրահատությունն իրականացնում են Էրեբունի բժշկական կենտրոնի մասնագետները` Լոս Անջելեսի համալսարանական կլինիկայի պրոֆեսոր Ակիրա Իշիամայի հետ: 

Վիրահատող բժիշկը զգուշացնում է. երեխայի ռեակցիան տարբեր կարող է լինել: Ոմանք առաջին անգամ լսելիս ծիծաղում են, ոմանք զարմանում, հիմնականում՝ լաց լինում: Հերթն Արփիինն է: Մինչև առաջին հնչյունը նրան փոխանցելը՝ սուրդոմանկավարժն է նրա հետ շփվում: Եվ հնչում է ձայնային առաջին ազդակը: 

Երբ ձայնին վարժվում է, Արփին հանդարտվում է: Նրան այլևս չեն խանգարում իրեն անծանոթ այդ հնչյունները, մինչև գալիս է ձայնային հաջորդ ալիքը: Պրոցեսին հետևում է նաև Հայաստանում Ճապոնիայի դեսպանը: 

Այսպես բժիշկը երեխային հնչյուն առ հնչյուն պատրաստում է արտաքին աշխարհի ձայներին: Հետո Արփին սկսում է լսել շրջապատի իրական ձայները: Նա դեռ երկար վերականգնողական կուրս պետք է անցնի՝ սովորելով լսել և խոսել: