Array ( [mr_id] => 74892 [mr_node] => 69334 [mr_media] => 71227 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71227 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71227.jpg [media_name] => 1000 plyus himnadram copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 11:53:51 )
Facebook Instagram Youtube
ՊՆ. 1000 դրամի նոր շահառուները ծրագրին կմիանան սեպտեմբերի 1-ից
Հիմնադրամը նախնական հաշվարկով՝ 2015թ-ին զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքներին կտրամադրի տարեկան 93 մլն դրամ, 2016 թ-ի դեպքերից տուժած ընտանիքներին` 206 մլն դրամ:

1000 դրամների հիմնադրամի շահառուների քանակն ավելացնելու հնարավոր որոշման մասին առաջինը հայտնեց Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ընթացքում: Մինչև այս պահը այս հիմնադրամից օգտվում են 2017 թվականի հունվարի 1-ից հետո տեղի ունեցած դեպքերի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ստացած անձինք և նրանց հարազատները։ 

Հենց այս առիթով Պաշտպանության նախարարությունում գումարվեց «1000 դրամների» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ, որտեղ որոշվեց առաջարկն ընդունել եւ հիմնադրամից օգտվելու հանրավորություն տալ 183 զոհվածի ընտանիքի և զինհաշմանդամի:

Մինչեւ այդ հիմնադրամի գործադիր տնօրեն Վարուժան Ավետիքյանը հայտարարեց, որ նոր շահառուները կստանան պետության տրամադրած գումարների և հիմնադրով նախատեսված գումարի տարբերությունը: Այսինքն` եթե 2015 թվականին զոհված զինծառայողի ընտանիքը պետությունից ամեն ամիս ստանում է 60 հազար դրամ, ապա հիմնադրամը այդ գումարին կավելացնի 240 հազար դրամ:

Բացի այդ` Վարուժան Ավետիքյանը խորհրդին խնդրեց մինչև հոկտեմբերի 15-ը ժամանակ տալ` նոր շահառուների փաստաթղթերն ուսումնասիրելու եւ գրանցելու համար: Դավիթ Տոնոյանը առաջարկեց գումարները փոխանցել սեպտեմբերի 1-ից: 

Ի վերջո` նախարարի առաջարկն ընդունվեց և նոր շահառուները ծրագրին կմիանան սեպտեմբերի 1-ից: Այսպիսով` Հիմնադրամը նախնական հաշվարկով՝ 2015թ-ին զոհված կամ հաշմանդամություն ստացած անձանց ընտանիքներին կտրամադրի տարեկան 93 մլն դրամ, 2016 թ-ի դեպքերից տուժած ընտանիքներին` 206 մլն դրամ: Ընդհանուր առմամբ հիմնադրամն առաջիկա 20 տարվա ընթացքում 6 մլրդ դրամ կտրամադրի նոր շահառուներին: