Array ( [mr_id] => 74893 [mr_node] => 69335 [mr_media] => 71228 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71228 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71228.jpg [media_name] => Qocharyan veraqnnich qreakan dataran copy.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 12:03:19 )
Facebook Instagram Youtube
Մարտի 1-ի գործ. Քոչարյանի պաշտպանները պահանջում են փոխել խափանման միջոցը
Վերաքննիչ քրեական դատարանը քննել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ պաշտպանների բողոքը:

Փաստաբանների հնգյակը նիստից առաջ չասաց ոչինչ: Կխոսեն հետո, առջևում վերաքննիչ բողոքի մի քանի ժամանոց քննարկումն է` Ռոբերտ Քոչարյանի ներկայությամբ ու դատավոր Ալեքսանդր Ազարյանի նախագահությամբ: Վերաքննիչում երկու միջնորդություն է: Երկրորդ նախագահին կալանավորելուց 12 օր անց բողոքարկվում է ընդհանուր իրավասության դատարանի որոշումը: Քոչարյանի պաշտպանները պահանջում են փոխել խափանման միջոցը: Երկրորդ միջնորդությունը կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ է: Ներկայացրել է գործին միացած 5-րդ փաստաբան Հայկ Ալումյանը: 

Նիստից մեկ օր առաջ Գլխավոր դատախազությունը մերժել էր 45 պատգամավորների երաշխավորություն-միջնորդությունը` նշելով, որ ազատության մեջ հայտնվելով` Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը: Ռուբեն Սահակյանի խոսքով` հիմնավորումն իրենց չի հասել:

Վերաքննիչը միջնորդությունները քննեց կեսօրից մինչև երեկո: