Array ( [mr_id] => 74895 [mr_node] => 69337 [mr_media] => 71229 [mr_field] => image [mr_order] => 0 [media_id] => 71229 [media_album] => 1 [media_path] => media/2018/08/71229.jpg [media_name] => 6ACF02B4-4D86-4A20-9825-8AC91F24A9BD_cx24_cy11_cw53_w1023_r1_s.jpg [media_type] => 0 [media_creation_date] => 2018-08-10 12:52:13 )
Facebook Instagram Youtube
Նամակ՝ ՀԲ-ին. 1-ին փոխվարչապետը մտադիր է վերադարձնել արտահոսած գումարները
Թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի նախաձեռնությամբ գործում է ծառայություն։

Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը դիմել է Համաշխարհային բանկի ղեկավարությանը` Հայաստանից թալանված ունեցվածքի վերադարձի հարցով: Ֆեյսբուքի իր էջում Միրզոյանը գրել է, որ կոռուպցիայի, հանրային միջոցների յուրացման և այլ ճանապարհներով կուտակված միջոցները հաճախ դուրս են բերվում երկրից և տեղափոխվում այլ երկրներ: Թալանված հանրային ունեցվածքը վերականգնելու նպատակով Համաշխարհային Բանկի նախաձեռնությամբ գործում է ծառայություն։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանից թալանված և արտասահմանում հանգրվանած ունեցվածքի իդենտիֆիկացիայի և վերադարձի գործընթաց սկսելու ակնկալիքով նամակ է գրել Համաշխարհային Բանկի ղեկավարությանը: